Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

Հառիճի վանքի 1980-1990 թթ. պեղումները

01. Հառիճավանքը հյուսիսից

 

Շիրակի մարզի Հառիճ գյուղի հա­րա­վա­յին կողմում գտնվող Ք.ա. III-I հազարամյակներով թվագրվող բազմաշերտ ամրոցի և յուր դամբարանադաշտի օրգանական շարունակությունն են կազմում նույն հր­վան­դանի տարածքում տեղադրված վաղ միջնադարյան ամրոցը, լանջին բացված միջ­նա­դար­յան շինությունները, գյուղի հարավային հատվածում վեր խոյացող Հառի­ճա­վան­քը VII-XIII դարի կառույցներով (կենտրոնագմբեթ Ս. Գրիգոր Լուսավորիչ Եկե­ղե­ցի, երկ­հարկ խորան-մատուռ, արևմտյան պատին կից XIX դ. երկհարկ սրահ-զան­գա­կա­տուն, XIII դ. Վահրամ իշխանի կառուցած գմբեթավոր դահլիճի ձև ունեցող գավիթ, վան­քի հարավարևմտյան կողմում` ձորակի եզրին, կառուցված մատուռ): Համալիրը զարդարում է Իվանե և Զաքարե Իշխան­ների կողմից 1201 թ. կառուցած Ս. Աստվածածին եկեղեցին, որի արևելյան ճակատի նրանց պատ­կերով բարձրաքանդակը պետք է համարել եղբայրների 25-ամյա ռազմա­կան հաղ­թանակների խորհրդանիշը:

Նույն վանքի տարածքը 1980-1990-ական թվա­կան­ներին հուշարձանների պահպանության և օգտագործման Գլխավոր վարչու­թյու­նը վերա­կանգ­ման աշխատանքներ է իրականացրել: Աշխատանքներին զուգահեռ տա­րած­քի տար­բեր հատվածներում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինս­տի­տու­տի կող­մից պեղումներ են իրականացվել մոտ 800 քառ. մետր տարածքում (արշավախմբի ղեկավար՝ պ.գ.թ. Ֆ. Բաբայան): Պեղում­ների շնոր­հիվ բացվել են բնակելի, տնտեսական, արտադրական նշանակություն ունե­ցող կառույց­ներ: Շինությունների հատակները բնական տուֆն է, ծածկերը հա­զա­րա­շեն են, պատերը` քարակերտ, փայտե սյուները դրվել են քարե խարիսխների վրա, թոնիրները որոշ հատ­­վածներում կավակերտ են: Արտադրական նշանակության խեցեղենի թրծման հնոցները փորված են ժայռի մեջ, իսկ շինարարական կիր ստանալու երկու կառույցները շարված են գետաքարերով:

Վանքի արև­մտ­յան կողմում բացվել է չորս կամարային մույթերով ճգնա­վոր­ների համար կառուցված ժայռափոր շինություն, որի տանիքը ծածկված էր կոպ­տա­տ­աշ քարերով և երկրորդական օգտագործման մարդակերպ, կենդանակերպ, ֆա­լո­­սա­ձև կուռքերով: Ժայռափոր կացարանում առկա էր ժայռի մեջ փորված քարե մահճակալ, քարե աստիճաններ և այլ ման­րա­մաս­ներ: Առանձնանում է ժայռի մեջ փորված կլոր կառույցը` տուֆե հա­տա­­կով, մշակ­ված գետաքարերի շարվածքով: Կենտրոնում փոսիկ է ար­ված, երևում է սողնակի տեղը: Սույն շինությանը կից բացվել է 35 մ երկ. և 2 մ լայնքով քարակերտ պատ, որը ձգվում էր հարավից հյուսիս և մտնում XIX դ. կառու­ցած հացատան շինության տակ: Վերջինս Զաքարյան իշխանների կա­ռու­ցած վա­նա­կան համալիրը շրջափակող քարե պարսպի  մի  հատվածն է: Գավիթի բակում ժայռի մեջ փորված բրոնզեդարյան ա­ր­տա­­դրա­կան, տնտե­սական հո­րե­րը, զոհասեղանները և դրանց հետ կապված այլ ման­րա­­մաս­ներն օգ­տագործվել են նաև միջ­նա­դարում, մյուս մասն էլ մնացել է եկե­ղե­ցի­նե­րի հիմ­քերի տակ:

Պեղավայրում առանձ­նա­նում են ժամանակագրական հետևյալ փուլերը. մ.թ.ա. XII-I հազ., X-XIII դդ., XVI-XVIII դդ.: Միջնադարյան երկու շերտերից հայտնաբերված խեցեղեն ա­­նոթ­ների եզա­կի օրինակները լրացնում են Սպիտակի, Լոռի Բերդի, Անիի նմանատի հա­վա­քա­ծուն և համադրվում են Վրաստանի, Գանձակի, Ղրիմի նյութերի հետ: Պեղում­նե­րի ար­դյունք­ները հավաստում են, որ հեթանոսական մշակույթի հենքի վրա ստեղծ­վել է նո­րը` քրիստոնեականը, որը չի ձուլվել նախկինին, այլ վերջինիս շարունա­կու­թյունը եղավ` ամփոփելով նախորդ շրջանում ձևավորված երկրի և երկնքի, արևի հա­վեր­ժական ջերմության անընդհատ գոյության գաղափարը: Գաղափարները բախ­վե­ցին, սակայն չանհետացան, այլ պարզապես տեղավորվեցին մի նոր գա­ղա­փա­րա­խո­սու­թյան մեջ, որը կոչվում է քրիստոնեություն: Այդ ամենը հստակ երևում է Հառի­ճա­վան­քի հոգևոր կա­ռույց­ների ճարտարապետական հնարանքների և հնագիտական նյու­թի լու­սա­բան­ման մանրա­մաս­ներում:

 

պ.գ.թ. Ֆրինա Բաբայան