Արարատյան դաշտի մ.թ.ա. VII-VI հազ. նեոլիթյան մշակույթը (ըստ Ակնաշեն բնակավայրի տվյալների)

Ակնաշեն բնակավայրի 2004 – 2013 թթ. սիստեմատիկ պեղումների արդյունքում ուշ նեոլիթյան “Առատաշեն-Շուլավերի-Շոմութեփեյան” (մ.թ.ա. VI հազ.) մշակույթի շերտի տակ հայտնաբերվել է նոր, նախկինում Հայաստանում անհայտ նյութական մշակույթի մի համալիր ներկայացնող նեոլիթյան շերտ, որի մշակութային պատկանելիությունը և բացարձակ ժամանակագրությունը դեռ պետք է որոշվի:   

Նոր հայտնաբերված շերտը գտնվում է ջրային-ճահճային նստվածքների շերտերի տակ, որոնք, ըստ երկրաբանական տվյալների, հավանաբար, հոլոցենյան պալեոարաքսյան լճի արդյունք են: 

Թեմայի շրջանակներում կկատարվեն Ակնաշեն բնակավայրի համալիր հետազոտություններ, որի նպատակն է հուշարձանի շերտագրության վերհանումը, նոր մշակութային շերտի պեղումները և նրա նյութական մշակույթի ուսումնասիրությունը: Առաջնային խնդիրներն են. Հայաստանի նեոլիթյան մշակույթի ծագման, տարածաշրջանում արտադրող տնտեսության ձևավորման և Արարատյան դաշտավայրում պալեոաշխարհագրական իրավիճակի, որպես հասարակության զարգացման գործոնի, ուսումնասիրությունը:

 

Ռուբեն ԲադալյանԱրմինե Հարությունյան