Հայատեացութիւնը որպէս թուրքական ինքնութեան կառուցման գործօն

Տպագրվում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ

 

Խառատեան Հրանուշ
Հայատեացութիւնը որպէս թուրքական ինքնութեան կառուցման գործօն: Գաւառահայերը Թուրքիայի Հանրապետութիւնում 20րդ դարի միջնադարում / Հ. Խառատեան. – Եր., ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան և ազգագրութեան ինստիտուտ, 2018, 712 էջ:

Գրքում քննարկւում է 20րդ դարասկզբին նախաձեռնուած թուրքական ինքնութեան կառուցման եւ դրանում թուրքական հասարակութիւնում հայերի նկատմամբ ատելութեան գործօնին հատկացուած դերի հարցը: Խնդիրը դիտարկւում է Մուսաֆա Քեմալի կողմից թուրքական «Ազգային ուխտի» ձեւաորումներից սկսուած, թուրք-հայկական պատերազմը նախապատրաստող եւ պատերազմի ընթացքի քարոզչութեան, ապա՝ քեմալիզմի շրջանի ինչպէս պետական իրաւական որոշումների, այնպէս էլ կոնկրետ գործողութիւնների վերլուծութեամբ: Սոյն աշխատանքում հարցը քննարկուած է Ցեղասպանութիւնից հետո Թուրքիայի տարածքում, յատկապէս Արեւմտեան Հայաստանում եւ Կիլիկիայում մնացած հայութեան կեանքի պայմանների եւ ապրումների միջոցով: Որպես նոր նիւթ օգտագործուած են գլխավորապես մինչեւ 20րդ դարի 80ականները հիշեալ տարածքներում ապրած մարդկանց՝ իրենց ընտանիքների մասին բանաւոր պատմութիւնները: Գիրքը կարող է հետաքրքրել պատմաբաններին, մասնաւորապես ցեղասպանագէտներին, հասարակագէտներին, ազգայնականութեան խնդիրներով հետաքրքրուողներին, ուսանողներին, 20րդ դարի պատմութեամբ զբաղուողներին:

Հեղինակներ / Authors: 
Հրանուշ Խառատեան
Տարի / Year: 
2018