«Վայոց-ձորի պատմամշակութային ժառանգության դրվագներ» հավաքական մենագրության շնորհանդես

«Իմ Հայաստան» ծրագրի մարզային թանգարանների զարգացման ծրագրերի շրջանակում լույս է տեսել «Վայոց-ձոր․ պատմամշակութային ժառանգության դրվագներ» հավաքական մենագրությունը, որի շնորհանդեսը կայացավ 2021 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության իսնտիտուտում ։ Գիրքը հրատարակության է պատրաստվել Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի և Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ։

Գրքում ամփոփված են այն աշխատությունների հոդվածները, որոնք ներկայացվեցին 2020-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի «Վառ անցյալ, վառ ապագա․ Վայոց-ձորի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովին։

Հավաքական մենագրությունը ներկայացնում է շուրջ 30 գիտնականի Վայոց-ձոր պատմաշխարհագրական երկրամասի մշակութային ժառանգության զանազան հայեցակետերին վերաբերող հետազոտություններ։ 

«Իմ Հայաստան» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և իրականացվում է Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։

Send to