«Հայաստանի պատմական լանդշաֆտների «հողի հիշողությունը» և «մշակութային հիշողությունը». բրոնզ-երկաթեդարյան հուշարձանների հողա-հնագիտական միջմասնագիտական հետազոտություն»

 

ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ - ՀՀՌՀ -2020» միջազգային գիտական ծրագիր 20RF-141

 

Այս համագործակցային հետազոտության շրջանակներում իրականացրել ենք ՀՀ տարածքում գնտվող չորս հուշարձանների՝ Կարմիր Սարի, Մեծամորի, Արտանիշի և Սոթքի բնակատեղիների և դամբարանների համալիր հետազոտություն։ Համադրվել են հնագիտական, հնաբուսաբանական, հնակենդանաբանական, հնամարդաբանական հետազոտությունները, որոնք կատարվել են հայաստանյան մասնակիցների կողմից, հողագիտական, մանրէաբանական և ֆերմենտաբանական հետազոտությունների արդյունքների հետ, որոնք կատարում են ռուսաստանյան կողմի մասնագետները։ Այս հետազոտական ծրագրի հիմնական նպատակն է փորձարկել վերոնշյալ հողագիտական, մանրէաբանական և ֆերմենտաբանական մեթոդների կիրառությունը հնագիտական խնդիրների լուծման նպատակներով՝ ՀՀ լանդշաֆտային և հողակլիմայական պայմաններում, քանզի այդ մեթդները չեն փորձարկվել լեռնային չոր և կտրուկ փոփոխվող բնակլիմայական պայմաններ ունեցող տարածքների համար։ Ծրագրի ընթացքում հայաստանյան մասնագետները (Մարիամ Ամիրյան, Հասմիկ Սիմոնյան, Արսեն Բոբոխյան, Ռոման Հովսեփյան) իրականացրել են նախատեսված հնագիտական, հնաբուսաբանական, հնամարդաբանական և հնակենդանաբանական հետազոտությունները, GIS քարտեզագրում և այլն, որոնք տվյալներ են տրամադրում այս հնավայրերի մարդկանց սննդի, երկրագործության և անասնապահության, ինչպես նաև շրջակա միջավայրի պայմանների մասին։ Այս աշխատանքներին զուգահեռ՝ ռուսաստանյան գործընկերների հետ կամ անկախ կատարել ենք վերոնշյալ հնավայրերի մշակույթային նստվածքների նմուշառման աշխատանքներ։ Հայաստանցի մասնագետները իրենց հետազոտությունների արդյունքների մասին զեկուցել են հայաստանյան և արտասահմանյան գիտաժողովներում, գրել են և գրում են հոդվածներ։ Վերցված հողանմուշների մի մասի անալիզների պատասխանները արդեն հասանելի են և ռուսաստանյան կողմի գլխավորությամբ արդեն երկու հոդված է պատրաստվել և հանձնվել տպագրության ռուսաստանյան պարբերականներում։ 

 

Նախագծի կատարման տևողությունը՝ երկու տարի՝ 2021 – 2022 թթ.:

Հետազոտության ղեկավար՝ Ռոման Հովսեփյան