Սոցիալական ցանցի էթնիկ համատեքստը

Ներկայումս ֆորմալ ինստիտուցիոնալ կառույցները աստիճանաբար զիջում են իրենց տեղը ոչ ֆորմալ կապերին: Այդպիսի կապերի օրինակ է սոցիալան ցանցը, որն իրենից ներկայացնում է մարդկանց և նրանց միջև եղած հարաբերությունների ամբողջություն, որն ունի հետևյալ բաղադրիչները` վստահություն, երաշխիք և այլն: Սոցիալական ցանցն իր կառուցվածքով և գործառույթներով ունի համապարփակ բնույթ, ուստի հնարավոր է այն դիտարկել էթնիկ հանրությունների կենսագործունեության տարբեր ոլորտներում` հաշվի առնելով դրանց առանձնահատկություները:

Նախատեսվում է վերհանել սոցիալական ցանցի գործառնության էթնիկ համատեքստը, ինչը ենթադրում է ցանցի դրսևորումները տարբեր էթնիկ միջավայրերում և տարբեր էթնիկ խմբերի առանձնահատկությունները:

Հաշվի առնելով հայ էթնոսի զարգացման միջավայրի և նրանց մեջ գործող կապերի բազմազանությունը` սոցիալական ցանցի ուսումնասիրությունը դառնում է արդիական, և անհրաժեշտություն է առաջանում էթնոսոցիոլոգիական նյութերի հիման վրա հետազոտել  սոցիալական ցանցի էթնիկ համատեքստը հայ էթնոսի տարբեր հատվածների (հայրենիքում և սփյուռքում) օրինակով:

 

Սոնա Ներսիսյան