Residents of Kinaliada, a predominantly Armenian island off Istanbul, constantly compare their tiny island to those of others within the same archipelago located on the Sea of Marmara. As they find those islands inhabited by local Greeks and Jews more desirable places to live, they find their own island as backward, inferior and less attractive.
Ս/թ․ մարտի 23-ին գիտխորհրդի նիստում Լոնդոնի համալսարանական քոլեջի (University Collage London (UCL)) Սալիմ Այկութ Օզթուրքը հանդես է գալու «Մեկուսացում կղզում․ ժամանակակից Ստամբուլում հայերի համայնք ստեղծելու գործընթացների մասին» զեկուցումով։
Հանդիպման առաջին մասում կներկայացվի ու կքննարկվի Վանաձորում հայագիտական կենտրոն-ինստիտուտ հիմնելու նախագիծը, իսկ երկրորդ մասը դասախոսություն է` «Էպիկական երկվորյակներից մեկի հնագույն` բնիկ հայկական անվան վերականգնման և անձնանունների ստուգաբանության հարցերի շուրջ» խորագրով:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից իրականացվում են մի քանի տասնյակ գիտական ծրագրեր հնագիտության, ազգաբանության և բանագիտության ոլորտներում: Ինստիտուտում աշխատում են շուրջ երկու հարյուր մասնագետներ վերոհիշյալ ոլորտներից: Աշխատակիցների կողմից և ինստիտուտի գլխավորությամբ ամեն տարի հրատարակվում են հարյուրավոր հոդվածներ, գիտաժողովների նյութեր, գրքեր և այլ գիտական նյութեր: Ինստիտուտում արդեն առօրեական են դարձել վերոհիշյալ ոլորտներում կատարված հետազոտությունների արդյունքներն հանրայնացնող և քննարկող գիտաժողովները, սեմինարները, ատենախոսությունների պաշտպանությունները և այլ գիտական մ