Տաշիրի անտիկ մշակույթն ըստ Դեբեդի ավազանի հնագիտական համալիրների տվյալների

Տաշիր պատմա-աշխարհագրական շրջանի անտիկ հնագիտությունը դեռևս չի ենթարկվել խորացված, մասնագիտական ուսումնասիրության։ Սույն թեմայի նպատակն է Լոռի–Փամբակի տարածքի մ. թ. ա. VI – մ. թ. V դդ-ի հնագիտական հուշարձանների պեղումների արդյունքում հայտնաբերված յուրօրինակ նյութերի մանրամասն հետազոտությունը Աշխատանքը հիմնվում է ինչպես գիտական շրջանառության մեջ արդեն իսկ առկա տվյալների (Լոռի–Բերդ, Կուրթան, Լեռնապատ և այլն), այնպես էլ վերջին տարիներին մեր մասնակցությամբ պեղված հնավայրերից հայտնաբերված և դեռևս չհրատարակված նյութերի վրա (Թեղուտ, Թագավորանիստ և այլ)

 

Ռուզան Փալանջյան