Գիտաժողով «Սյունիք․ մշակույթը և բնությունը» (թարմացվող)

Tue, 04/26/2022 - 09:00 to Thu, 04/28/2022 - 18:00
 
Հարգելի գործընկերներ,
 
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հրավիրում է Ձեզ մասնակցել «Սյունիք․ մշակույթը և բնությունը» (Syunik: Culture & Nature) խորագրով միջազգային միջգիտակարգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2022 թ․-ի ապրիլի 26-ից 28-ին, հավանաբար՝ Կապանում։
Գիտաժողովում ներկայացվելիք զեկուցումները պետք է առնչվեն մարդ-բնություն փոխհարաբերություններին և փոխազդեցություններին՝ հիմնականում հումանիտար գիտությունների տեսանկյունից: 
Զեկուցումների ընտրանին հոդվածների ձևով կհրատարակվի համանուն ժողովածուում՝ անգլերենով։ 
 
Կազմակերպչական աշխատանքները դյուրացնելու նպատակով խնդրում ենք մինչև ս․թ․ սեպտեմբեր ամիսը ներկայացնել զեկուցումների նախնական վերնագրերը (ուղարկել roman.hovsepyan@iae.am հասցեին, հետագայում փոփոխելու հնարավորությամբ)։ 
 
Գիտաժողովի մասնագիտական խորհուրդ․
  • Արսեն Բոբոխյան (ՀԱԻ)
  • Տորք Դալալյան (ՀԱԻ)
  • Պավել Ավետիսյան (ՀԱԻ)
  • Ռոման Հովսեփյան (ՀԱԻ)
  • Թամար Հայրապետյան (ՀԱԻ)
  • Արսեն Հարությունյան (ՀԱԻ)
  • Նինա Ստեփանյան-Ղանդիլյան (ԳԱԱ ԲԻ)
  • Հայկ Հակոբյան (ՀԱԻ)
  • Իվան Գաբրելյան (ԳԱԱ ԲԻ)
  • Հայկ Ավետիսյան (ԵՊՀ)
  • Արա Ավագյան (ԳԱԱ ԵԻ)
  • Արսեն Գասպարյան (ԳԱԱ ԲԻ)
  • Արման Նալբանդյան (ՀԱԻ)
  • Սամվել Պիպոյան (ՀՊՄՀ)
  • Համո Սուքիասյան (ՀԱԱՀ)
  • Մկրտիչ Զարդարյան (ՀԱԻ)
 
 
Եթե Սյունիքը հետազոտող մասնագետ եք և ուզում եք լինել գիտաժողովի մասնագիտական խորհրդում, գրեք Ռոման Հովսեփյանին (roman.hovsepyan@iae.am) կամ Արսեն Բոբոխյանին (arsenbobokhyan@yahoo.com)։ Մասնագիտական խորհրդում ներառված լինելը ենթադրում է, որ Ձեր հետազոտության ոլորտներին համապատասխան թեմաներով հոդվածները կարող են տրվել Ձեզ՝ գրախոսության համար։