Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

Ժամանակակից Հայաստանի տարածքից դուրս հայտնաբերված անտիկ հուշարձանների պատմահնագիտական ուսումնասիրություն

19-րդ դարի վերջին քառորդից սկսած մինչև մեր օրերը Մեծ Հայքի տարածքում կատարվել են հսկայածավալ հնագիտական աշխատանքներ: Կուտակվել է վիթխարի աղբյուրագիտական կարևոր նշանակություն ունեցող ստուգախոս նյութ: Չնայած այս հանգամանքին՝ միայն Մեծ Հայքի մեկ տասներորդ մասը հանդիսացող ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի անտիկ շրջանի հնագիտական հուշարձաններնեն ուսումնասիրվել: Արևմտյան Հայաստանի /ներկայիս Թուրքիա/, Իրանի /Պարսկահայք/, Ադրբեջանի /Կուրի աջափնյակ, Մուղան և Նախիջևան/, Վրաստանի /Գուգարք/ տարածքներում հայտնաբերված Մեծ Հայքի անտիկ շրջանի հնագիտական հուշարձանները ներկայացվում են իրականության հետ ոչ մի աղերս չունեցող որպես առանձին հնագիտական մշակույթների տարրեր և կապվում են ուրարտական, իրանական, աղվանական, քարթվելական էթնոսների հետ: Ձեռնարկվելիք հետազոտության նպատակը վերը հիշատակված տարածաշրջանների հնագիտական հուշարձանների համակողմանի ուսումնասիրությունն է վերջիններիս պատմական համատեքստի շրջանակներում:

 

Արմեն Նախշքարյան