
Այսօր այլազգի միջավայրում էթնիկ փոքրամասնությունների միջմշակութային փոխհարաբերությունների մեջ կարևոր նշանակություն է ստանում հոգևոր գործոնը: Հայ էթնոսի տարբեր խմբերի դավանանքային պատկանելությունը կարող է արտացոլել էթնիկ մշակույթում իր ներգրավվածության և էթնոպահպան մեխանիզմների գործառնության իրավիճակի բազմազանությունը:
Այս առումով կարևոր նշանակություն է ստանում ազգային եկեղեցու դերի ուսումնասիրությունը սփյուռքի հայերի էթնիկ ինքնության պահպանման գործում: Վերջինս որոշվում է համայնքի կրոնական կյանքում հայերի ներգրավվածության աստիճանով: