Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

Կարմիր Բերդ

Նկար 2

Կարմիր բերդը հայտնի է նաև Կիզիլ կալա, Թազաքենդ, Գայախարաբա անվանումներով: Տեղանքը Կարմիր բերդ է անվանվել քանաքեռցիների կողմից, իսկ Թազաքենդը և Գայախարաբան դամբարանադաշտի տարածքում գտնվող և այժմ գոյություն չունեցող գյուղերի անվանումներն են: Դամբարանի տարածքում 1965թ. հիմնադրվել է Զովունի գյուղը: Հնավայրը բաղկացած է դամբարանադաշտից և ամրոցից:

Դամբարանադաշտում պեղվել է միջին բրոնզի, ուշ բրոնզի և երկաթի դարա­շրջանների 197 դամբարան, որտեղ գերակշռում են երկաթեդարյան դամբարանները: Կարմիր բերդի դամբարանադաշտից իր անվանումն է ստացել միջին բրոնզի մշակույթային փուլերից մեկը՝ կարմիրբերդյանը, որը թվագրվում է Ք.ա. XVIII – XVI դդ.:

Դամբարանադաշտը հայտնի է դարձել 1895 թ., երբ Մ. Զաքարյանցը տարածքից հավաքված նյութը հանձնել է Ռուսական Հնագիտական ընկերու­թյանը: Դամբարանադաշտում պեղումներ են կատարել Պ. Չարկով­սկին (1896 թ., 22 դամբարան), Մ. Զաքարյանցը (1903 թ., 17 դամբարան), Է. Ռյոսլերը (1904 թ., 28 դամ­բա­րան), Հ. Մարտիրոսյանը (1962 թ., 30 դամբարան, նյութը չի հրա­տա­րակ­վել), Ս. Եսայանը (1965 -1967 թթ., 73 դամբարան), Վ. Ավետ­յանը (1974 – 1975 թթ., 12 դամբա­րան), Ա. Փիլիպոսյանը և Ն. Ենգիբարյանը (1991 թ., 15 դամ­բա­րան, գծ. 1, նկ. 2, 3):

Արտաքինից դամբարաններն ունեն կրոմլեխով եզրա­գծված տարբեր բարձրությամբ թմբերի տեսք: Խցի կառուցվածքով երեք տիպի են` հիմնահողային (միջին բրոնզ), քարարկղային և սալարկղային (ուշ բրոնզ, վաղ երկաթ): Խցերը ծածկված և շարված են տուֆ քարով:

Դամբարանադաշտից 500 մ արևմուտք, գետի կիրճով երեք կողմից շրջա­պատված հրվանդանի վրա գտնվող 3,5 հա տարածք ընդգրկող ամրոցն ավելի քիչ է ուսումնասիրված: Այստեղի պեղումները կրել են հետախուզական բնույթ: Ամրոցում հատվածաբար պահպանվել են մոտ երկու մետր բարձրությամբ չոր շարվածքով բազալտից պատերը: Միջնադարում ամրոցն օգտագործվել է, ինչի մասին վկայում են պատերին ավելացված շաղախով շարված տուֆի շարքերը: Այստեղ կատարված փոքրածավալ պեղումները հիմք են տալիս եզրակացնելու, որ ամրոցը Ք.ա II հազարամ­յակի կեսերից սկսած գոյատևել է մինչև Ք.ա. VII դար և կրկին վերաբնակեցվել է վաղ միջնադարում:

 

            Գրականություն

  • Ավետյան Վ., Գործնական աշխատանքներ հնագիտությունից, Երևան, 1983, աղ. II/1, 7, 8, 9; IV/1, 17; IX/1, 2, 3, 5; XI/1-14:
  • Ենգիբարյան Ն., Կարմիր բերդ դամբարանադաշտի 1991 թ., պեղումները, Խալդյան զորությամբ…, հոդվածների ժողովածու` նվիրված Բ. Պիոտրովսկու 100-ամյակին, խմբ. Պ. Ավետիսյան, Ա. Պետրոս­յան, Երևան, 2010,  էջ 132-151:
  • Եսայան Ս., Հնագիտական իրերի կատալոգ Երևանի պատմության թան­գարանի, II, Երևան, 1967, էջ 10-14, աղ. XII-XVI:
  • Եսայան Ս., Հնագիտական իրերի կատալոգ Երևանի պատմության թան­գարանի, II,I Երևան, 1972, էջ 9-18:
  • Дневник раскопок за 1896 год, произведенных П.В.Чарковским в Эриванской губернии и уезда близ села Дневник Э. Реслера, архив ИА АН СССР, т. 1, дело 241/1895.
  • Есаян С., Ереван, Ереван, 1969, таб. 20, 21, 23-27.
  • Карапетян Л., Раскопки Кармир-бердской (Тазакендской) крепости, Советская археология, 1972, № 2, стр. 164-170.
  • Кушнарева К., Тазакендский могильник в Армении, Советская археология, 1960, №1.
  • Мартиросян А., Армения в эпоху бронзы и раннего железа, ереван, 1964, стр. 47-48, 83-88.
  • Тазакенд ЛОИАН, архив, ф.1, д. №140, за 1896 г. (օրագրի մյուս օրինակը պահվում է Վրաստանի պետական թանգարանում):
  • Спицин А., Некоторые Закавказские могильники. Известия Императорской Археологической коммисии, С. Петербург, 1909, выпуск 29.

 

Նորա Ենգիբարյան

Նկար 2Նկար 3