Հայ մատենագրութեան թուանշային գրադարան - նոր կայքէջ, նորացուած բովանդակութիւն, արդի գործիքակազմ

ՀԱՀ Հայ մատենագրութեան թուանշային գրադարանը ներակայացնում է իր նոր կայքէջը՝ նորացուած բովանդակութեամբ եւ արդի գործիքակազմով։ 
Գրադարանը իր նախորդ, բայց հարստացուած բաժիններին՝ Հայ դասական մատենագրութիւն, Արեւմտահայ եւ Սփիւռքի գրականութիւն, աւելացրեց եւս մէկը՝ «Նահատակ հայ հեղինակներ» անուանումով։
Այն ներառում է Մեծ Եղեռնի զոհ դարձած գրողների, բանաստեղծների, հրապարակախօսների, պատմաբանների, լեզուաբանների, ազգագրագէտների եւ այլոց, թուով 40 հեղինակների մօտ 60 հատոր աշխատութիւններ։ 
Դրանց մի մասը նախկինում հրատարակուած լինելով արեւմտահայ մամուլի էջերում, երբեք լոյս չէր տեսել առանձին հատորներով։ Աշխատութիւններն օժտուած են համառօտ ու ընդարձակ կենսամատենագիտութիւններով։
Դասական հայ գրականութեան տեքստերին կից գործում են «Նոր Բառգիրք Հայկազնեան լեզու»-ի եւ Հր. Աճառեանի «Հայոց անձնանունների բառարան»-ի էլ-տարբերակները։
Կայքէջը մատչելի է ժամանակակից դիւրակիր սարքերում։ 
Ամենամօտ ապագայում կբացուի նաեւ մեր գրադարանի էլ-յաւելուածը iOS եւ Android ծրագրաշարերով աշխատող դիւրակիր սարքերի համար։

http://www.digilib.am/

Նահատակ հայ հեղինակները
Հայ մատենագրութեան թուանշային գրադարանում

www.digilib.am
**********************************
* Գրիգոր Զօհրապ
* Յարութիին Շահրիկեան (Ատոմ)
* Գարեգին Չագալեան (Խաժակ)
* Խաչատուր Մալումեան (Ակնունի)
* Սիամանթօ (Ատոմ Եարճանեան)
* Մելքոն Կիւրճեան (Հրանդ)
* Դանիէլ Վարուժան
* Ռուբէն Զարդարեան
* Ռուբէն Սեւակ (Չիլինկիրեան)
* Նազարէթ Տաղաւարեան
* Կարապետ Փաշայեան Խան
* Լեւոն Լարենց (Քիրիշճեան)
* Սմբատ Բիւրատ (Տէր-Ղազարենց)
* Բարսեղ Շահպազ
* Արտաշէս Յարութիւնեան
* Ժագ Սայապալեան (Փայլակ)
* Գեղամ Բարսեղեան
* Տիգրան Չէօկիւրեան
* Յակոբ Թէրզեան (Յակթէր)
* Տիգրան Օտեան (Ասօ)
* Երուանդ Սրմաքէշխանլեան (Երուխան)
* Թլկատինցի (Յովհաննէս Յարութիւնեան)
* Յակոբ Պապիկեան
* Գագիկ Օզանեան
* Յովհաննէս Գազանճեան
* Գեղամ Տէր Կարապետեան
* Մարի Պէյլէրեան
* Տիրան Չրաքեան (Ինտրա)
* Յարութիւն Ճանկիւլեան (Կայծիկ)

Tue, 05/10/2016 - 15:00 to 17:00