Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

«Կ. Գ. Յունգ - 145». Յունգյան տեսությունների կիրառումը հայագիտական ուսումնասիրությունների մեջ: Խորհրդանիշներ և դրանց վերլուծությունը

Sat, 06/27/2020 - 19:00 to 20:30

 

«Կ. Գ. Յունգ - 145» միջոցառումների շրջանակում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և ԳիՀԻ հայագետների և հոգեբանների միավորումը ս. թ. հուլիսի 2-ին, 3-ին, 9-ին, 10-ին և 11-ին անցկացնում է սեմինարների շարք:

Երկրորդ սեմինարը տեղի կունենա հուլիսի 3-ին ժամը 19:00-ին: Սեմինարի վերնագիրն է. «Յունգյան տեսությունների կիրառումը հայագիտական ուսումնասիրությունների մեջ: Խորհրդանիշներ և դրանց վերլուծությունը», բանախոս՝ Լիլիթ Սիմոնյան:

Կ. Գ. Յունգը հեղինակ է հինգ տեսությունների, որոնցից առավել հայտնին և գործածականը արխետիպերի տեսությունն է: Արխետիպերը այն բովանդակային և ձևական միավորներն են, որոնք պարունակվում են Յունգի բնորոշմամբ կոլեկտիվային անգիտակցականի մեջ, այսինքն, բնորոշ են բոլոր մարդկանց անկախ տարիքից, սեռից կամ ազգությունից: Այդուհանդերձ, ամեն մշակույթ և այդ թվում` հայոց մշակույթը, ունի արխետիպերի դրսևորման իր ուրույն կայուն փնջերը: Մի օր դրսևորվելով որոշակի ձևի (առանձին խորհրդանշանի) մեջ, այդ ձևերը պահպանվում են ու դառնում են էթնիկ մշակույթի կարևորագույն մասը:
Հայկական մշակույթի հարուստ խորհրդաբանությունը հնարավոր է վերլուծել և ավելի խոր հասկանալ Կ. Գ. Յունգի վերլուծական մեթոդով: Համադրելով այդ վերլուծությունը պատմաաշխարհագրական մոտեցման այլ հնարների հետ, հնարավոր է ոչ միայն գրեթե միանշանակորեն մեկնել ու բացատրել հաճախ տարօրինակ մշակութային երևույթների մեր նախնիների կենցաղում, այլև տարբերել փաստը գնահատականից, պատմությունը` առասպելից և այլն:
Սեմինարի ընթացքում մասնակիցները կծանոթանան հայագիտության գրեթե անհայտ մի ոլորտի:

Սեմինարն առցանց է, կարող եք միանալ այս հղումով: