
Թեմայում ընդգրկված են մեկ վաղբրոնզեդարյան բնակավայր (Քուչակ II), երեք երկաթեդարյան ամրոց-բնակատեղի (Քուչակ I; Քուչակ II – 2) և ուշ բրոնզ-երկաթեդարյան դամբարաններ (առ այժմ` մոտ 60 դամբարան Քուչակ I, II դամբարանադաշտերում):
Նպատակն է նշված հուշարձանների ուսումնասիրությամբ պարզել դրանց ժամանակագրությունը և մշակութային տարբեր փուլերի փոխադարծ կապերը: