ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում նոր քայլեր են ձեռնարկվում երիտասարդ առաջատար գիտնականներին առաջ մղելու համար: Կարևորվում է գիտության մեջ նոր, երիտասարդ վարչական ռեսուրսի պատրաստումը: Այդ նպատակով խնդիր է դրվել հայտնաբերել ակտիվ, երիտասարդ գիտնականների, ասպիրանտուրայի վերջին կուրսում սովորող ասպիրանտների, ովքեր հմտություն են ցուցաբերել ինչպես գիտության մեջ, այնպես էլ կազմակերպչական հարցերում:

Առաջարկում ենք երիտասարդ գիտնականներին (մինչև 35 տարեկան) լրացնել հետևյալ հարցաշարը: Լրացված տարբերակն ուղարկել press_centre@sci.am էլ հասցեին՝ Subject-ի տեղում նշելով NAS RA Young Scientists Promotion: Հարցերի դեպքում զանգահարել 091 92 12 64 հեռախոսահամարին:

Լրացված հարցաշարերի հիման վրա կընտրվեն երիտասարդ գիտնականներ, որոնց հետ կանցկացվեն հարցազրույցներ  հրապարակման համար:

 

 

Երկ, 08/16/2021 - 15:00