ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. դեկտեմբերի 19-ի նիստին, ժամը` 14:00-ին, տեղի կունենա ՀԱԻ տնօրեն, պ.գ.թ. Արսեն Բոբոխյանի ««ՎԻՇԱՊ» ՔԱՐԱԿՈԹՈՂՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:
Ներկայացվող ատենախոսությունը նվիրված է ժողովրդական միջավայրում «վիշապ» կոչված հուշարձանի և դրան առնչվող մշակութային համատեքստի քննությանը հնագիտական տվյալների լույսի ներքո: Այն ամփոփում է վերջին տասնամյակում իրականացված դաշտային, լաբորատոր և արխիվային աշխատանքների հիմնական արդյունքները:
Պաշտոնական ընդդիմախոսներ՝
պ.գ.դ. Գարեգին Սահակի Թումանյան
ա.գ.դ. Հակոբ Երվանդի Սիմոնյան
պ.գ.դ. Համլետ Լենսերի Պետրոսյան
Առաջատար կազմակերպություն` Երևանի պետական համալսարան
Հասցե` ք. Երևան 0025, Չարենցի 15
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. դեկտեմբերի 16- նիստին՝ ժ. 14:00, տեղի կունենա ՀԱԻ Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող Արմինե Հարությունյանի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՈԼԻԹ-ԷՆԵՈԼԻԹՅԱՆ ԽԵՑԵՂԵՆԸ (ըստ Արարատյան դաշտի Ակնաշեն և Առատաշեն բնակատեղիների նյութերի)» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությունը նվիրված է Հայաստանի վաղագույն` նեոլիթյան և վաղ Էնեոլիթյան դարաշրջանների խեցեղենի ուսումնասիրությանը, որը նշանավորում է Հայաստանում և ամբողջ Հարավային Կովկասում խեցեգործության սկզբնավորման փուլերը։ Հնագիտական տվյալների և հնաչափական անալիզների արդյունքների հիման վրա համակարգվել և վերլուծվել են ինչպես խեցեղենի մորֆոտիպաբանական, այնպես էլ տեխնիկական և տեխնոլոգիական պարամետրերն ու հատկանիշները։ Մշակութային և ժամանակագրական լայն զուգահեռների ընդգրկմամբ կատարվել է համեմատական վերլուծություն՝ ուսումնասիրվող երևույթի պատմա-մշակութային համատեքստը վերհանելու նպատակով:
Հասցե` ք. Երևան 0025, Չարենցի 15
Սեղմագիրը՝ ստորև Arutunan A._avtoreferat
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Սփյուռքի ուսումնասիրության բաժինը հրավիրում է «Փոխակերպվող ինքնությունները իրական քաղաքականության իրականացման համատեքստում» խորագրով հանդիպում-բանախոսությանը:
Բանախոսությունը վարելու են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի Քաղաքագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Հովհաննես Լավրենտիի Սարգսյանը և նույն ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Նորայր Արմենի Դունամալյանը:
Բանախոսությունը տեղի կունենա ՀԱԻ ընթերցասրահում (3-րդ հարկ) դեկտեմբերի 11-ին՝ չորեքշաբթի, ժամը 15.00-ին:
Մուտքն ազատ է:
Բանահյուսության տեքստաբանության բաժինը «Բանագիտության տեսական և տեքստաբանական հարցեր» խորագրով սեմինարների շրջանակում երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 26-ին, ժամը 14:30-ին հրավիրում է հերթական սեմինար-քննարկմանը:
Բանախոս՝ Բանահյուսության տեքստաբանության բաժնի կրտսեր գիտաշխատող՝ Լիլիթ Սահակյան: Զեկուցման թեման՝ «Կերպարանափոխությունը որպես հմտութուն, շնորհք, հնարիմացություն «Կախարդը և իր երեխաները» հեքիաթախմբում»:
2024 թ. հոկտեմբերի 31, գ. Փարպի
Հոկտեմբերի 29-ին, ժամը 16:00, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Միջնադարագիտական սեմինարներ»-ի շրջանակում միջնադարյան հնագիտության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Ավետիս Գրիգորյանը կներկայացնի «Հայաստանի ջրածածկ հուշարձաններն ըստ արխիվային փաստաթղթերի» խորագրով բանախոսությունը:
Լսնկ.՝ Տոլորսի ջրամբարում գտնվող Սբ․ Հռիփսիմե ջրածածկ եկեղեցին:
Հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 13։00-ին, Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի կունենա Հին Հայաստանի հնագիտության բաժին հերթական բանախոսությունը` «Արտաշատի տարածքում հայտնաբերված նոր մոնումենտալ հուշարձանը և նրա մշակութային ու քաղաքական արժևորումը (նախնական դիտարկումներ)։» թեմայով։
Բանախոս՝ Մկրտիչ Զարդարյան, պ. գ. թ.