<a href="/hy/events-and-activities/1267">Երվանդ Լալայան-160․ այցելություն մեծանուն գիտնականի շիրիմին</a>
Մարտի 13-ին լրացավ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանի ծննդյան 160-ամյակը։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցները, միանալով Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությանը, այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ Երվանդ Լալայանի շիրիմին` հարգանքի տուրք մատուցելու մեծանուն գիտնականի հիշատակին։