Հայաստանի եզդիների և քրդերի բուսաբուծական և հավաքչական ավանդույթները

Արագած, 2014

Հայաստանի եզդիների և քրդերի արդի բուսաբուծական մշակույթը հիմնականում կրկնում է հայերի բուսաբուծությանը և հիմնականում պայմանավորված է տեղանքի բնակլիմայական պայմաններով և տվյալ բնակավայրի ավանդույթներով: Միակ դիտարկված տարբերությունը բուսաբուծության ոլորտում պայմանավորված է կաղամբի և որոշ այլ բույսերի վրա եզդիականության կողմից դրված կրոնական արգելքներով: Բուսահավաքչական մշակույթը, ի տարբերություն բուսաբուծականի, ՀՀ եզդիների և քրդերի մոտ ավելի շատ առանձնահատկություններ ունի և որոշ դեպքերում ավելի զարգացած է (պահպանված է), քան հայերի մոտ՝ թերևս կապված հեռագնա անասնապահության հետ: Բացահայտվել են ՀՀ եզդիների և քրդերի կողմից հավաքվող և օգտագործվող բույսերի կարգաբանական կազմը, հավաքման, պահպանման, պատրաստման և օգտագործման տնտեսական և մշակույթային իրավիճակները: Արձանագրված օգտակար հարյուրից ավելի բույսերի շուրջ կեսը շատ հազվադեպ են հիշատակվել կամ ընդհանրապես չեն հիշատակվել հրատարակված գրական աղբյուրներում: Այդ նոր արձանագրված բույսերը հարստացնում են մեր գիտելիքները ուտելի, դեղային, համեմունքային, թեյային և այլ նշանակության բուսական ռեսուրսների վերաբերյալ: Բուսական օբյեկտները ներկա են նաև եզդիների և քրդերի ոչ նյութական մշակույթում և հանդիսանում են վերջինիս պարտադիր տարրեր («իղձերի ծառը» և խնձորը հարսանեկան արարողություններում, չամիչը «կլոճ»-ի տոնին, կաղամբը՝ որպես արգելված բույս, սրբացված ծառերը, ցորենը և ցորենից պատրաստվող ուտեստները «Խըդըր Նավի» տոնի ժամանակ և այլն):

 

Նյութը թարմացվելու է

Ծրագրի շրջանակներում կատարված հետազոտությունների վերաբերյալ հրատարակված աշխատանքներ․

 

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության շնորհիվ՝ № SCS 13-6F457 գիտական նախագծի շրջանակներում: