«Համագործակցության խնդիրներն և սկզբունքները Սփյուռքի նոր մարտահրավերների համատեքստում» թեմայով առցանց միջազգային սեմինար-քննարկում

Հնգ, 09/03/2020 - 12:00 - 19:15

Սույն թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժինը կազմակերպում է առցանց միջազգային սեմինար-քննարկում`  «Համագործակցության խնդիրներն և սկզբունքները  Սփյուռքի նոր մարտահրավերների համատեքստում» թեմայով: 

 

Օրակարգում կլինեն հետևյալ հարցերը՝ 

 

1.ՀՀ և սփյուռքի մտավոր ներուժի հավաքագրման նպատակները և խնդիրները, 

 2.Ցանցային մեխանիզմների ներդրումը  սփյուռքի ուսումնասիրման գործընթացներում,  

 3.Սփյուռքագետների ցանցի ձևավորման սկզբունքները և հեռանկարները: 

 Սեմինար-քննարկումը կվարի Սփյուռքի հետազոտությունների բաժնի ղեկավար պ.գ.դ. Ռ. Կարապետյանը:

 Քննարկմանը կմասնակցեն ոլորտի մասնագետներ Ալմաթիից, Բեյրութից, Բեռլինից, Կիևից, Պոզնանից, Պրաhայից, Վլադիկավկազից, Փարիզից:

Send to