
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Միչիգանի Համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնը 2023 թ. հունիսի 13-15-ը Երևանում կազմակերպում են «Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում – 2» գիտաժողովը (գիտաժողովի առաջին մասն անցկացվել է 2022 թ. հոկտեմբերին, Միչիգանի Համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնում):
Գիտաժողովի քննարկման թիրախում լինելու է խորհրդային կարգերի յոթանասուն տարիների (1920-1991թթ․) ազդեցությունը Հայաստանում, ի մասնավորի քննության նյութ են դառնալու խորհրդային քաղաքականության անդրադարձները, քաղաքական բռնությունները, խորհրդային և հետխորհրդային ուրբանիզացումն ու ապաուրբանիզացումը, լեզուն և խոսքը, արվեստը և ճարտարապետությունը։
Գիտաժողովը կայանալու է ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում՝ ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պող․, 24 հասցեով։ Մուտքն ազատ է։