
Ս/թ հոկտեմբերի 4-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրինությունը հանդիպեց Հայաստան ժամանած չեխ գործընկերների հետ։ Քննարկվեցին Արմավիրի մարզում հայ - չեխական արշավախամբի այս տարի կատարած աշխատանքնը և հետագա համագործակցության հեռանկարները։
Արշավախմբի աշխատանքները մեկնարկել են 2016 թ. սեպտեմբեր ամսին` համաձայն 2015 թ. ձեռք բերված համաձայնության ՀՀ Մշակույթի նախարարության, ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև: Արշավախմբի նպատակն է իրականացնել գեոֆիզիկական հետազոտություններ ՀՀ Արմավիրի մարզի հնագիտական հուշարձաններում` պարզելու համար հնագիտական շերտերի, կառույցների և այլ բնույթի կառուցվածքների տարածումը արտաքին նշաններ չունեցող տեղամասերում: 2015 թ. իրականացվող ծրագիրը նախնական է և կրում է փորձնական կամ ճանաչողական բնույթ: Սույն տարվա հետազոտությունների մեջ են ընդգրկվել հետևյալ հնավայրերը.
- Խանջյան բլուր բնակատեղի – նեոլիթ-միջնադար, ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Խանջյան,
- Աղվեսի ղռեր բնակատեղի – էնեոլիթ-միջնադար, ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Աղավնատուն,
- Լեռնամերձի հնագիտական համալիր – էնեոլիթ-միջնադար, ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Լեռնամերձ,
- Արգիշտիխինիլի և Հին Արմավիր քաղաքատեղիների միջև ընկած տարածքը:
Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը:
Չեխական կողմի ներկայացուցիչներն են.
- Սլավիկ Աղասսարյան – կազմակերպիչ,
- Վիտ Վիչալչակ – հովանավոր,
- Դենիսա Վիչալչակովա – հովանավոր,
- Պրոֆեսոր Յան Ֆռոլիկ – հնագետ, արշավախմբի չեխական կողմի ղեկավար, Պրահայի համալսարանի Հնագիտության ինստիտուտ
- Յոզեֆ Մատիաշեկ – հնագետ,
- Ռադեկ Մուրեչեկ – հնագետ,
- Պավել Չվալինա – հնագետ,
- Յառոսլավ Բարտա – երկրաֆիզիկոս,
- Յառոսլավ Ջիրկու – երկրաֆիզիկոս,
- Տոմաշ Բելով – երկրաֆիզիկոս: