
Ներկայիս գլոբալիզացիոն գործընթացների համատեքստում էթնիկ hանրույթների սոցիալական և էթնոմշակութային հատկանիշների փոփոխությունները կարևոր նշանակության երևույթներ են: Դրանք պայմանավորված են մի կողմից ինտենսիվ տնտեսական և սոցիալ-քաղաքական գործընթացներով, մյուս կողմից՝ երկրների և տարածաշրջանների բնակչության բազմազգության ուժեղացմամբ:
Ժամանակակից էթնիկ խմբերի զարգացման ընթացքում նշյալ գործընթացների կարևորությունը պահանջում է սոցիալական և էթնոմշակութային փոփոխությունների համակարգված ուսումնասիրություն, ինչպես նաև տարբեր սոցիալ-քաղաքական պայմաններում և այլազգի միջավայրերում բնակվող միատարր էթնիկ զանգվածի շրջանում այդ գործընթացների օրինաչափությունները պայմանավորող գործոնային համակարգի բացահայտում:
Հայ էթնոսի տարբեր խմբերի էմպիրիկ հետազոտական նյութերի հիման վրա ենթադրվում է ուսումասիրել միջսերնդային և ներսերդնային մոբիլության և էթնոմշակութային փոփոխությունների կապերը սեփական և օտար միջավայրերում: