«Սասնա ծռեր» հերոսավեպի Մոկաց պատումների վիպա գեղարվեստական հատկանիշները

Հիշյալ թեման մեզանում կատարվում է առաջին անգամ` իբրև այս տիպաբանական խմբի ամբողջական ուսումնասիրություն: Մոկաց պատումները համեմատելով այլ տիպաբանական խմբերի հետ բացահայտվում է այս խմբի պատումների ինքնակա տեղն ու նշանակությունը «Սասնա ծռեր» հերոսավեպի ամբողջական համակարգում:

Թեմայի կատարման առաջին փուլում պետք է համակարգչային մշակման ենթարկվեն «Սասնա ծռեր» հերոսավեպի Մոկաց պատումների բոլոր տարբերակները:

Երկրորդ փուլում համեմատելով տարբերակները պետք է առանձնացնել տաղաչափական, երգային հատվածների բնույթն ու յուրահատկությունները, բացահայտել վիպական կերպարների կերտման հատկանիշները:

Երրորդ փուլում ընդհանրացնելով ցույց տալ ժողովրդական վեպի այս խմբի տարբերակների վիպական և գեղարվեստական հատկությունները և դրանց նշանակությունը «Սասնա ծռեր» վեպի ամբողջ կառույցում:

 

Աննա Պողոսյան