Թիֆլիսահայ բանագիտական մտքի ձևավորման ու կայացման շրջափուլերը

Թիֆլիսահայ բանագիտական մտքի ձևավորման ու կայացման շրջափուլերը ուսումնասիրությունը ոչ Հայաստանում և ոչ էլ Սփյուռքում առ այսօր չի իրականացվել: Առաջին անգամ է թեման մանրակրկիտ հետազոտման ենթարկվում: 19-րդ դարի կեսերից սկսած թիֆլիսահայ մշակութային գորրծիչների կողմից (Խ.Աբովյան, Գ.Ախվերդյան, Մ.Միանսարյանց, Գ.Տեր Ալեքսանդրյանց) բանահյուսական նյութերի գրառումները, ինչպես և բանահավաքների լայն  ցանցի ստեղծոււմը (Տ.Նավասարդյան, Ե. Լալայան) պայմանավորված էին ոչ միայն հայ հոգևոր մշակութային արժեքների փրկության կարևորությամբ, այլև` աշխարհասփյուռ հայության համախումբ կեցության գաղափարների ամրագրմամբ:

 

Սվետլանա Վարդանյան