
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2019-2022 թթ. մասնակցում է «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության Եվրոպական Միության խոշորագույն ծրագրին:
Հետազոտողների միջազգային խումբը 3 տարվա ընթացքում իրականացնելու է Հորիզոն 2020-ի կողմից ֆինանսավորվող «Memory Across Borders: Dealing with the Legacy of Disputed Territories» (Հիշողությունը սահմաններից անդին. Վիճարկվող տարածքների ժառանգության շուրջ»)՝ կարճ՝ DisTerrMem ծրագիրը:
Ծրագրի մասնակից գիտական և հասարակական կազմակերպությունների հետազոտողները ծրագրի ընթացքում վերլուծելու են, թե ինչպես են կառավարվում անցյալի մասին «մրցակցող» հիշողությունները սահմանային տարածքներում:
Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Մեծ Բրիտանիայի Բաթ համալսարանը (Bath University, UK), Լեհաստանի Վարշավայի համալսարանը (Warsaw University) և «Սահմանամերձ տարածք» հիմնադրամը (Borderland Foundation, Poland), «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ն (Educational & Cultural Bridges, Armenia) և Պակիստանի Ֆորման Քրիստոնեական քոլեջը (Forman Christian College, Pakistan):
Ծրագրի, մասնակիցների և արդյունքների մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք գտնել ծրագրի կայքում. https://www.disterrmem.eu