• «Բանաձևային բանահյուսության չուսումնասիրված տեսակները հայ բանագիտության մեջ (միախոսական և...

    Հունիսի 20-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում տեղի ունեցավ հերթական սեմինար-դասախոսությունը։ ՀԱԻ Բանագիտության բաժնի առաջատար գիտաշխատող, բ․գ․դ․ Արմեն Սարգսյանը...
  • Բանախոսություն «Մեծարանից Սուրբ Հակոբավանքի 2023 թ. հնագիտական հետազոտության արդյունքները» թեմայով

    Ս.թ. հունիսի 17-ին, ժամը 16:00-ին ինստիտուտի գրադարանում տեղի կունենա Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի սեմինարը։ Թեմա` Մեծարանից Սուրբ Հակոբավանքի 2023 թ. հնագիտական...
  • Բանախոսություն «Արհեստական ​​բանականության կիրառումը մշակութային ժառանգության հանրահռչակման մեջ»...

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ հունիսի 14-16-ը Հայաստանի հնագիտական վայրերում, թանգարաններում, արգելոց-թանգարաններում և այլուր անցկացվելու է «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը: 2010...
  • Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կայացավ «Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը ֆիլմի...

    Օրեր առաջ  Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) կայացավ «Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը ֆիլմի ցուցադրությունը, որը կազմակերպել էր ինստիտուտի Վաղ հնագիտության բաժինը:
  • Արհեստական բանականության կիրառումը մշակութային ժառանգության հանրահռչակման մեջ

    ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը մասնակցում է Եվրոպական հնագիտության օրերին։ Այդ համատեքստում ներկայացվելու են բաց դասախոսություններ։ Առաջին դասախոսությունը կվարի ինստիտուտի...

Welcome to ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Նորություններ և հայտարարություններ

«ԷՊՈՍ, ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄՇԱԿՈՒՅԹ» . ԷՊՈՍԱԳԻՏԱԿԱՆ 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ


ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի օժանդակությամբ, հրավիրում է մասնակցելու 6-րդ էպոսագիտական միջազգային գիտաժողովին՝ նվիրված «Սասնա ծռեր» էպոսի ուսումնասիրության 150-ամյակին։ Նոր ժամանակների հայ բանագիտության և ազգագրության հիմնադիր Գարեգին վարդապետ Սրվանձտյանցը ավելի քան 150 տարի առաջ՝ 1873 թ. Մշո Առնիստ գյուղում վիպասաց Տարոնցի Կրպոյից գրառում է «Սասնա ծռեր» էպոսի առաջին տարբերակը, որը հրատարակում է մեկ տարի անց՝ 1874 թ. Կ․Պոլսում՝ «Գրոց և բրոց. Սասունցի Դաւիթ կամ Մհէրի դուռ» գրքում։ Այդպիսով, 150 տարի առաջ սկիզբ է դրվում հայ ժողովրդական դիցավեպի գիտական ուսումնասիրությանը։ 

«Բանաձևային բանահյուսության չուսումնասիրված տեսակները հայ բանագիտության մեջ (միախոսական և երկխոսական առածներ, երկխոսական-հարցուպատասխանական ասույթաբանություն, շուտասելուկներ և այլն)»


Հունիսի 20-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում տեղի ունեցավ հերթական սեմինար-դասախոսությունը։ ՀԱԻ Բանագիտության բաժնի առաջատար գիտաշխատող, բ․գ․դ․ Արմեն Սարգսյանը ներկայացրեց «Բանաձևային բանահյուսության չուսումնասիրված տեսակները հայ բանագիտության մեջ (միախոսական և երկխոսական առածներ, երկխոսական-հարցուպատասխանական ասույթաբանություն, շուտասելուկներ և այլն)» խորագիրը կրող դասախոսությունը։

Բանախոսություն «Մեծարանից Սուրբ Հակոբավանքի 2023 թ. հնագիտական հետազոտության արդյունքները» թեմայով


Ս.թ. հունիսի 17-ին, ժամը 16:00-ին ինստիտուտի գրադարանում տեղի կունենա Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի սեմինարը։
Թեմա` Մեծարանից Սուրբ Հակոբավանքի 2023 թ. հնագիտական հետազոտության արդյունքները
Բանախոս՝ Վարգդես Սաֆարյան

Բանախոսություն «Արհեստական ​​բանականության կիրառումը մշակութային ժառանգության հանրահռչակման մեջ» թեմայով


ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ հունիսի 14-16-ը Հայաստանի հնագիտական վայրերում, թանգարաններում, արգելոց-թանգարաններում և այլուր անցկացվելու է «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը: 2010 թվականից Ֆրանսիայի կանխարգելիչ հնագիտական ազգային ինստիտուտի համակարգմամբ անցկացվող գիտական այս միջոցառմանը մեր երկիրը միացել է 2022 թվականին։ 

Բանախոսություն «Արենի, Գնիշիկաձոր և Մագելանի քարայր․ նորագույն հնագիտական հետազոտությունների արդյունքները» խորագրով

Արհեստական բանականության կիրառումը մշակութային ժառանգության հանրահռչակման մեջ


ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը մասնակցում է Եվրոպական հնագիտության օրերին։ Այդ համատեքստում ներկայացվելու են բաց դասախոսություններ։
Առաջին դասախոսությունը կվարի ինստիտուտի գիտակազմակերպչական խմբի ղեկավար, պ․գ․թ․ Վիկտորյա Վասիլյանը։

 

Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կայացավ «Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը ֆիլմի ցուցադրությունը


Օրեր առաջ  Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) կայացավ «Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը ֆիլմի ցուցադրությունը, որը կազմակերպել էր ինստիտուտի Վաղ հնագիտության բաժինը:

ՀԱԻ-ն հյուրընկալել էր Իվլինի հնագիտական ծառայության գերատեսչության պատվիրակությանը (Ֆրանսիա)


2024 թ. մայիսի 30-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հյուրընկալել էր Իվլինի հնագիտական ծառայության գերատեսչության պատվիրակությանը (Ֆրանսիա): Իվլինի հիմնադրամը Ֆրանսիայի արտգործնախարարության “Mission Archéologique Caucase” ծրագրի հետ համագործակցությամբ ֆինանսավորում է 2018 թվականին ձևավորված և մինչ այժմ գործող հայ-ֆրանսիական “Tavush Archaeological Project” հնագիտական ծրագիրը, որի հիմնական նպատակն է Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների հնագիտական ժառանգության ուսումնասիրությունը:

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Անիի հնագիտական դպրոցը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացումը


Մայիսի 29-ին  Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Անիի հնագիտական դպրոցը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացումը, որը կազմակերպել էին Հայաստանի պատմության թանգարանը (ՀՊԹ), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ) և Ազգային հետազոտությունների Մոսկվայի շինարարական պետական  համալսարանը։ 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ «ԱՆԻԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ»

Համագործակցության հուշագիր՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Վարշավայի համալսարանի միջև


Ս.թ. մայիսի 23-ին Վարշավայի համալսարանում կնքվեց համագործակցության հուշագիր՝ մի կողմից Վարշավայի համալսարանի, հանձին ռեկտոր Ալոյցի Նովակի, մյուս կողմից՝ «ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի», հանձին տնօրեն Արսեն Բոբոխյանի, ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության», հանձին տնօրեն Արմեն Հովհաննիսյանի և «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի», հանձին տնօրեն Կարեն Փահլևանյանի, միջև: 

ՀՊԹ մասնաճյուղ Հրազդանի երկրագիտական թանգարանում բացվեց Հայաստանի անտիկ շրջանի թաղման ծեսը պաստառներով ներկայացնող ժամանակավոր ցուցահանդեսը


Ս.թ. մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումների և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության շրջանակում ՀՊԹ մասնաճյուղ Հրազդանի երկրագիտական թանգարանում բացվեց Հայաստանի անտիկ շրջանի թաղման ծեսը պաստառներով ներկայացնող ժամանակավոր ցուցահանդեսը

Էջեր