• «ՊԱՐԻ ԾԻՍԱԿԱՆ ԵՎ ԲԱՆԱՀՅՈՒՍԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

    ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2024թ․-ի մայիսի 7-8-ը կազմակերպում է «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» խորագրով հանրապետական գիտաժողով` նվիրված Գագիկ Գինոսյանի հիշատակին։...
  • Բանախոսություն՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (X-XIII ԴԴ.)» թեմայով

    Ս.թ. փետրվարի 29-ին, ժամը 16:00, տեղի կունենա ՀԱԻ «Միջնադարագիտական քննարկումներ» շարքի առաջին սեմինար-բանախոսությունը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (X-XIII ԴԴ.)» խորագրով...
  • Հեքիաթի բանագիտական քննություն․ ժանրային խաչաձևումներ և փոխակերպումներ․ գիտաժողով

    ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը կազմակերպում է «ՀԵՔԻԱԹԻ ԲԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ. ԺԱՆՐԱՅԻՆ ԽԱՉԱՁԵՎՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ» խորագրով գիտաժողով՝ նվիրված հայ բանագիտության երախտավոր ԱՐՏԱՇԵՍ...
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ «ԱՆԻԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ»

    Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia-ի և Ազգային հետազոտությունների Մոսկվայի շինարարական պետական համալսարանի հետ համատեղ կազմակերպում են...
  • ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ․ ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

      ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ․ ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ Երիտասարդ գիտնականների 17-րդ հանրապետական գիտաժողով 14-15 դեկտեմբեր, 2023

Welcome to ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Ինստիտուտի գիտական ուսումնասիրությունները հրատարակվել են գիտական հաշվետվությունների, մենագրությունների, ժողովածուների և հոդվածների միջոցով, որոնք հիմնականում ամփոփված են հետևյալ մատենաշարերում.

1. Հնագիտական պեղումները Հայաստանում

2. Հայաստանի հնագիտական հուշարձանները

3. Հայ ազգագրություն և բանահյուսություն

4. Դիվան հայ վիմագրության

5. Հայ ժողովրդական հեքիաթներ

6. Հին Հայաստանի մշակույթը

7. Հայաստանի հնագույն մշակույթը

8. Հայ ժողովրդական մշակույթ

9. Ազգագրական և բանահյուսական ժառանգություն

10. Գիտական ժառանգություն

 

2017 թ․-ից ինստիտուտը հրատարակում է «Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ» պարբերականը:

Նորություններ և հայտարարություններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ «ԱՆԻԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ»


Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia-ի և Ազգային հետազոտությունների Մոսկվայի շինարարական պետական համալսարանի հետ համատեղ կազմակերպում են միջազգային գիտաժողով «Անիի հնագիտական դպրոցը» խորագրով՝ նվիրված Անիի պեղումների 120-ամյակին։

Զեկուցման թեմաները պետք է վերաբերեն Անիի պատմության, մշակույթի ուսումնասիրությանը և թանգարանացմանը, ընդգրկեն հետևյալ թեմաները կամ հարակից ոլորտները՝ պատմություն, հնագիտություն, վիմագրություն, ճարտարապետություն, թանգարանագիտություն, մշակութաբանություն, արվեստաբանություն։

Գիտաժողովը տեղի կունենա մայիսի 29-31-ը՝ Հայաստանի պատմության թանգարանում։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը և համառոտ ամփոփագիրը՝ մինչև 300 բառ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/x3VqhRsSBWcTd9WCA

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մայիսի 1

Մասնակցության հաստատման վերջնաժամկետ՝ մայիսի 8

Ծրագրի հրապարակում՝ մայիսի 15

Հոդվածի տրամադրում՝ հունիսի 1

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն

«ՊԱՐԻ ԾԻՍԱԿԱՆ ԵՎ ԲԱՆԱՀՅՈՒՍԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ


ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2024թ․-ի մայիսի 7-8-ը կազմակերպում է «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» խորագրով հանրապետական գիտաժողով` նվիրված Գագիկ Գինոսյանի հիշատակին։

Ընդունվում են գիտական նորույթ և հստակ գիտական մեթոդաբանություն ունեցող հայտեր։
Զեկուցման հիմնադրույթները` ամփոփագրի տեսքով, երկու լեզվով (300-500 բառ) անհրաժեշտ է ուղարկել dance.conference2024@gmail.com էլ․ հասցեով մինչև 2024 թ․ ապրիլի 15-ը։

Առաջարկվող թեմաներն են՝
• պար և ծես
• պարի մարդաբանություն
• պար և երգային բնագիր
• պարը բանահյուսության մեջ
• պար և պատկերագրություն
• պար և ինքնություն
• ժողովրդական և բեմադրական պար
• հնչյուն և շարժում
• պար և թերապիա

Ժամկետներ՝
Հայտերի ընդունում՝ մինչև 2024 թ․ ապրիլի 15
Ընդունման վերաբերյալ պատասխան՝ 2024 թ․ ապրիլի 20
Գիտաժողովի ծրագրի ուղարկում մասնակիցներին՝ 2024 թ․ ապրիլի 30

Ամփոփագրի չափորոշիչներ՝
Լեզուն՝ հայերեն և անգլերեն
Ծավալը` 300-500 բառ
Տառատեսակը` Sylfaen
Հիմնաբառերը` առնվազն 7
Էջերի չափը` բոլոր կողմերից 2,5 սմ, տառաչափը` 12, միջտողային հեռավորություն` 1,5:
Ամփոփագրի սկզբում` էջի աջ հատվածում նշել հեղինակի անուն, հայրանուն, ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը, աշխատավայրը, պաշտոնը, էլ. հասցեն և հեռախոսի համարը։ Էջի կենտրոնում գրել զեկուցման վերնագիրը` գլխատառերով։

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ՝
Արսեն Բոբոխյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ տնօրեն
Տորք Դալալյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ փոխտնօրեն
Նաիրա Կիլիչյան, ՀՀ ԿԳՄՍՆ
Հարություն Մարության, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ
Գայանե Շագոյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ
Նարինե Շամամյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ
Էմմա Պետրոսյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ
Հռիփսիմե Պիկիչյան, ՀՀ ԳԱԱ ԱԻ/ԵՊՀ
Նվարդ Վարդանյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ/ԵՊՀ
Գիտական քարտուղար՝ Հայարփի Անանյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ

Բանախոսություն՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (X-XIII ԴԴ.)» թեմայով


Ս.թ. փետրվարի 29-ին, ժամը 16:00, տեղի կունենա ՀԱԻ «Միջնադարագիտական քննարկումներ» շարքի առաջին սեմինար-բանախոսությունը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (X-XIII ԴԴ.)» խորագրով:
Բանախոս՝ դրամագետ, պ.գ.թ. Հասմիկ Հովհաննիսյան:

Բանախոսություն․ Շնագայլի կերպարը հարավկասպյան կենդանապատում հեքիաթներում

Հեքիաթի բանագիտական քննություն․ ժանրային խաչաձևումներ և փոխակերպումներ․ գիտաժողով


ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը կազմակերպում է «ՀԵՔԻԱԹԻ ԲԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ. ԺԱՆՐԱՅԻՆ ԽԱՉԱՁԵՎՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ» խորագրով գիտաժողով՝ նվիրված հայ բանագիտության երախտավոր ԱՐՏԱՇԵՍ ՄԿՐՏԻՉԻ ՆԱԶԻՆՅԱՆԻ ծննդյան 100-ամյակին:

Գիտաժողովը նպատակ ունի վեր հանելու հայոց բանահյուսական մշակույթում վերջին հարյուրամյակում տեղի ունեցած ժանրային խաչաձևումներն ու ժամանակի մեջ կրած փոխակերպումները:

Գիտաժողովը տեղի կունենա 2024 թ. մայիսի 24-ին, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նիստերի դահլիճում:
 

Զեկուցումների հիմնադրույթներն ուղարկել մինչև 2024 թ. ապրիլի 15-ը, հետևյալ էլ. հասցեով՝ haiteqstabanutyun@gmail.com
Ընդունված հայտերի մասին մասնակիցները կտեղեկացվեն մինչև մայիսի 5-ը։ Նախքան գիտաժողովի մեկնարկը ամփոփագրերը կհրատարակվեն որպես էլեկտրոնային ժողովածու, իսկ զեկուցումները հոդվածների տեսքով կհրատարակվեն առանձին ժողովածուով 2025 թվականին:

Ամփոփագրի չափորոշիչներն են.

Զեկուցման ամփոփագրերը պետք է ունե-նան 300-350 բառ (հայերեն, ռուսերեն, անգլերեն), տառատեսակը՝ GHEA Grapalat:
Ներկայացնել Word 2007 ծրագրով, թղթի չափը՝ A4, թղթի լուսանցքները բոլոր կողմերից՝ 2.00 սմ, տողերի միջակայքը՝ 1.5:
Առաջին էջի վերին աջ անկյունում գրել հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, գիտական աստիճանն ու կոչումը, աշխատավայրը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը: Հոդվածի վերնագիրը գրել մեծատառերով՝ կենտրոնում, ներքևում՝ հիմնաբառերը՝ 6-8 բառ, այնուհետև՝ ամփոփման տեքստը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով +374 93 46 65 04 (Հասմիկ Գալստյան։

«Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023 թթ. Արցախի փախստականությունը». գիտաժողով

ԹԱՐՄԱՑՈՒՄ: ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ


ԹԱՐՄԱՑՈՒՄ

Երիտասարդ գիտնականների 17-րդ  գիտաժողով 

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան

14-15 դեկտեմբեր, 2023

 

ՀՀ ԳԱԱ ՀԱԻ երիտասարդ գիտնականների խորհուրդը հրավիրում է հետազոտողների, գիտաշխատողների, ասպիրանտների (մինչև 40 տարեկան) և ԲՈՒՀ-ում ուսումնառող ուսանողների (մագիստրատուրա և բակալավրիատի 4-րդ կուրս)՝ մասնակցելու ՀԱԻ 17-րդ երիտասարդական գիտաժողովին:

ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ․ ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ


 

ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Երիտասարդ գիտնականների 17-րդ հանրապետական գիտաժողով

14-15 դեկտեմբեր, 2023

"Բնակավայր և տնտեսական մշակույթ" խորագրով գիտաժողովը՝ նվիրված ազգագրագետ Դերենիկ Վարդումյանի ծննդյան 100-ամյակին


Նոյեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կմեկնարկի "Բնակավայր և տնտեսական մշակույթ" խորագրով գիտաժողովը՝ նվիրված անվանի ազգագրագետ Դերենիկ Վարդումյանի ծննդյան 100-ամյակին

Բնակավայր և տնտեսական մշակույթ


Գիտաժողովի հրավեր

Ատենախոսության պաշտպանություն: ԽՍՀՄ ազգային քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը. ազգաբանական ուսումնասիրություն


2023 թվականի նոյեմբերի 16-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007՝ Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Արտակ Սուրիկի Խաչատրյանի «ԽՍՀՄ ազգային քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը. ազգաբանական ուսումնասիրություն»  Է.00.04 - ‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը

ԳԻՏԱԺՈՂՈՎ: ԱՐԵՒԻՔ (ՄԵՂՐԻ). ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐ


Միջազգային գիտաժողով և աշխատաժողով

 2023 թ. նոյեմբերի 17-18, ք. Մեղրի   

ԱՐԵՒԻՔ (ՄԵՂՐԻ). ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐ 

#ՀՀ ԳԱԱ ՀԱԻ / Institute of Archaeology & Ethnography

#ԵՊՀ - Yerevan State University

Էջեր