ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ բաժնի վարիչների և գիտական խմբերի հետևյալ թափուր պաշտոնների համար.

-Վաղ Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ

-Հին Հայաստանի բաժնի վարիչ

-Միջնադարյան Հայաստանի բաժնի վարիչ

-Վիմագրության բաժնի վարիչ

-Ազգագրության բաժնի վարիչ

-Արդիականության ազգաբանության բաժնի վարիչ

-Էթնո-սոցիոլոգիայի բաժնի վարիչ

-Բանահյուսության տեսության և պատմության բաժնի վարիչ

-Բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ

-Սփյուռքի ուսումնասիրության բաժնի վարիչ

-Արխիվի վարիչ

-«Կիրառական ազգագրություն» գիտահետազոտական խմբի ղեկավար

-Արցախի պատմա-մշակութային ժառանգության ուսումնասիրության գիտահետազո­տական խմբի ղեկավար

-Նորակառույցների հնագիտության խմբի ղեկավար

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում,
  2. երկու լուսանկար՝ 3x4 չափի,
  3. քաղվածք աշխատանքային գրքույկից,
  4. ինքնակենսագրություն,
  5. անձնագրի պատճեն,
  6. գիտական աստիճանը հաստատող դիպլոմի /դիպլոմների/ պատճեն,
  7. կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
  8. վերջին 10 տարում հրատարակած աշխատանքների ցանկը՝ հաստատված համապատասխան կարգով,
  9. բնութագիր վերջին աշխատանքի վայրից։

 

Դիմումներն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում: Դիմումները համապատասխան փաստաթղթերով ներկայացնել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրինություն (տնօրենի տեղակալ Ա. Բոբոխյանին, բացի շաբաթ և կիրակի օրերից) հետևյալ հասցեով` Չարենցի 15,  հեռ. (010) 556896:

Fri, 10/15/2021 - 11:45