«ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ բաժնի վարիչների և գիտական խմբերի հետևյալ թափուր պաշտոնների համար.
-Վաղ Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ
-Հին Հայաստանի բաժնի վարիչ
-Միջնադարյան Հայաստանի բաժնի վարիչ
-Վիմագրության բաժնի վարիչ
-Ազգագրության բաժնի վարիչ
-Արդիականության ազգաբանության բաժնի վարիչ
-Էթնո-սոցիոլոգիայի բաժնի վարիչ
-Բանահյուսության տեսության և պատմության բաժնի վարիչ
-Բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ
-Սփյուռքի ուսումնասիրության բաժնի վարիչ
-Արխիվի վարիչ
-«Կիրառական ազգագրություն» գիտահետազոտական խմբի ղեկավար
-Արցախի պատմա-մշակութային ժառանգության ուսումնասիրության գիտահետազոտական խմբի ղեկավար
-Նորակառույցների հնագիտության խմբի ղեկավար
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- դիմում,
- երկու լուսանկար՝ 3x4 չափի,
- քաղվածք աշխատանքային գրքույկից,
- ինքնակենսագրություն,
- անձնագրի պատճեն,
- գիտական աստիճանը հաստատող դիպլոմի /դիպլոմների/ պատճեն,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- վերջին 10 տարում հրատարակած աշխատանքների ցանկը՝ հաստատված համապատասխան կարգով,
- բնութագիր վերջին աշխատանքի վայրից։
Դիմումներն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում: Դիմումները համապատասխան փաստաթղթերով ներկայացնել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրինություն (տնօրենի տեղակալ Ա. Բոբոխյանին, բացի շաբաթ և կիրակի օրերից) հետևյալ հասցեով` Չարենցի 15, հեռ. (010) 556896: