Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ «ԱՆԻԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ»

Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia-ի և Ազգային հետազոտությունների Մոսկվայի շինարարական պետական համալսարանի հետ համատեղ կազմակերպում են միջազգային գիտաժողով «Անիի հնագիտական դպրոցը» խորագրով՝ նվիրված Անիի պեղումների 120-ամյակին։

Զեկուցման թեմաները պետք է վերաբերեն Անիի պատմության, մշակույթի ուսումնասիրությանը և թանգարանացմանը, ընդգրկեն հետևյալ թեմաները կամ հարակից ոլորտները՝ պատմություն, հնագիտություն, վիմագրություն, ճարտարապետություն, թանգարանագիտություն, մշակութաբանություն, արվեստաբանություն։

Գիտաժողովը տեղի կունենա մայիսի 29-31-ը՝ Հայաստանի պատմության թանգարանում։Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը և համառոտ ամփոփագիրը՝ մինչև 300 բառ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/x3VqhRsSBWcTd9WCA

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մայիսի 1

Մասնակցության հաստատման վերջնաժամկետ՝ մայիսի 8

Ծրագրի հրապարակում՝ մայիսի 15

Հոդվածի տրամադրում՝ հունիսի 1

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն

Wed, 05/29/2024 - 10:00 to Fri, 05/31/2024 - 16:00