Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) կայացավ «Արցախի պատմամշակութային ժառանգության հարցեր խորագրով» սերմինարը

Mon, 04/29/2024 - 17:00 to 18:00

Օրեր առաջ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) կայացավ «Արցախի պատմամշակութային ժառանգության հարցեր խորագրով» սերմինարը, որի շրջանակում բանախոսությամբ հանդես եկավ ՀԱԻ Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գ/հ խմբի ղեկավար, պ․գ․դ․ Համլետ Պետրոսյանը։ Հ․ Պետրոսյանի ղեկավարությամբ Արցախի հնագիտական արշավախումբը պեղումներ է իրականացրել Արցախի տարբեր վայրերում՝ Տիգանակերտում, Շուշիում, Հանդաբերդում և այլն։ Առավել մեծ աշխատանքներ են կատարվել Տիգրանակերտ քաղաքի տարածքում։ Իր ելույթի ընթացքում Հ․ Պետրոսյանը մանրամասն անդրադարձավ կատարված աշխատանքներին, հայտնաբերված նյութերին, տեղում թանգարանի հիմնմանը և այլն։ Հնավայրի թանգարանը, որը տեղակայված էր միջնադարյան ամրոցի ներսում, ըստ հնագետի՝ տարեկան մինչև 30 հազար այցելու է ունեցել, չնայած Արցախը միջազգայնորեն չէր ճանաչվել։  Հ․ Պետրոսյանը ներկայացրեց նաև Տիգրանակերտին նվիրված կայքի պատրաստման և գրքի կազմման ընթացիկ աշխատանքները։
Բանախոսությանը ներկա էին հնագետներ, Տիգրանակերտում հնագիտական պեղումներ իրականացրած արշավախմբի անդամներ և այլք։