Արցախի Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն ամփոփող եռալեզու կայքի շնորհանդեսը
Մայիսի 17-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի գրադարանում տեղի ունեցավ Արցախի Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն ամփոփող եռալեզու կայքի շնորհանդեսը (https://tigranakert.org/ ): Ներկա էին ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ, ուսանողներ, դասախոսներ և այլ հյուրեր: Կայքը ներկայացրեց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գ/հ խմբի ղեկավար, պ․գ․դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը: Կայքի կայացումը ողջունեց և շնորհավորեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը: