Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության և Կիրառական մարդաբանության գգիտահետազոտական խմբերի նախաձեռնությամբ ս.թ. հունիսի 10-11-ը կկազմակերպվի «Տեղահանություն և հիշողություն. Արցախի հընթացս ճգնաժամը բանավոր պատմություններում» խորագրով գիտաժողով:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Համայնքային հետազոտությունների գ/հ խմբի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Կարլ-Գուստավ Յունգ – 150» խորագրով աշխատաժողով-դասախոսություններ, որոնք տեղի կունենան ս.թ. հունիսի 2-8-ը, ժամը՝ 10:00-ին, Իջևանում:
2025 թ. լրանում է շվեյցարացի մեծ փիլիսոփա, հոգեբան և մշակութաբան Կ. Գ. Յունգի 150-ամյակը, որը լայնորեն նշվում է աշխարհի մի շարք ինստիտուտների կողմից։ ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Համայնքային ուսումնասիրությունների գ/հ խումբն իր հետազոտություններում կիրառում է Յունգի տեսական և մեթոդաբանական բազմաթիվ սկզբունքներ, մասնավորապես, նրա բացահայտումները կրոնի հոգեբանության և մարդկային ստեղծագործական կարողության ոլորտներում։ Մեծ գիտնականի հոբելյանին ներկայացվելու են դասախոսություններ նվիրված Յունգի և նրա կարկառուն աշակերտների մշակութաբանական աշխատություններին, դրանց առնչվող հայագիտական նյութերին, յունգյան մեթոդներով կատարված հետազոտություններին, այդ թվում՝ քառակողմ կոթողներին, թաղման ծեսին, տեսիլներին և երազներին։
Բանախոսներն են Լիլիթ Սիմոնյանը, պ.գ.թ., Հայկ Հակոբյանը, պ.գ.թ. և Կարեն Հովհաննիսյանը, պ.գ.թ., թիմ, որն ավելի քան 15 տարի զբաղվում է ժողովրդական քրիստոեության, պաշտամունքային ձեռագրերի, սրբավայրերի, ուխտագնացությունների, առասպելների և խորհրդանշանների, նվիրական գրաֆիտիների և այլ թեմաներով։ Դասախոսությունների շարքը չի սահմանափակվելու հունիսի 2-8-ին ներկայացված քննարկումներով, այլ կարող է համալրվել յունգյան մեթոդները կիրառող այլ մասնագետների ելույթներով, իսկ հոբելյանի բուն օրը՝ հուլիսի 26-ին տեղի կունենա առցանց ինտերակտիվ միջոցառում՝ Հայաստանի և արտերկրի այն գիտնականների մասնակցությամբ, ովքեր ևս կիրառում են Յունգի մոտեցումները և արժևորում են նրա ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ՝ հոգեթերապիայի, արվեստի և արվեստաբանության, գրականության և գրականագիտության, կրթության, կրոնագիտության և այլ ոլորտներում։
Սույն թվականի մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում (Երևան, Չարենցի 15) տեղի կունենա ՀԱԻ սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի՝ (հեղինակներ՝ Գ. Աթանեսյան, Մ. Գալստյան, Գ. Հակոբյան, Լ. Անգելուշ) «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» վերտառությամբ գրքի շնորհանդեսը։
Մենագրությունը քննարկում է Արցախյան երկրորդ պատերազմի հանրային և պաշտոնական հիշման գործընթացները՝ պատերազմի հուշարձանացման ու զոհերի հիշատակման պրակտիկաների օրինակներով: Հետազոտությունը դիտարկում է պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների տեղադրման դերակատարներին և նրանց ակտիվության շարժառիթներն ու նպատակները:
Հեղինակների կողմից 2021-2023 թթ. իրականացված որակական հետազոտության հիման վրա վերլուծվում են Արցախյան առաջին պատերազմի և 2020 թ․ պատերազմի զոհվածներին նվիրված հուշարձանների տեղադրման, հիշողության տարածքների ընտրության, հուշարձանացման դերակատարների, զոհերի հիշատակման պաշտոնական և ոչ պաշտոնական պրակտիկաների նորահայտ վիրտուալ դրսևորումները, հետպատերազմյան առօրյայում հիշողության լանդշաֆտի խնդիրները:
Գիրքը կարող է հետաքրքրել հումանիտար ու հայագիտական ոլորտի մասնագետներին և ընթերցողների լայն շրջանակի:
Գիրքը հրատարակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող 21T-6A136 գիտական նախագծի շրջանակում կատարվող աշխատանքների արդյունքում։
Հրավիրում ենք բուհերի դասախոսներին, ասպիրանտներին, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձանց՝ մասնակցելու Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 28-րդ գիտաժողովին։
Գիտաժողովը կկայանա 2025 թվականի մայիսի 3-ին և 4-ին (մեկնարկը՝ ժամը 11.00-ին), զուգակցված՝ առցանց-առկա ձևաչափով։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2025 թվականի ապրիլի 25-ը լրացնել էլեկտրոնային հայտ՝ հետևյալ հղումով՝ https://gsu.am/hy/electroniapplication/
Զեկուցումները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով մինչև 2025 թվականի ապրիլի 25-ը՝ ուղարկելով ԳՊՀ էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեներին՝ info@gsu.am, infogsu@mail.ru
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը։
Գիտաժողովն անցկացվելու է՝ ըստ գիտության հետևյալ բնագավառների. ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական, տեխնիկական, էկոլոգիական, գյուղատնտեսական, պատմական, տնտեսական, փիլիսոփայական, բանասիրական, իրավաբանական, մանկավարժական, հոգեբանական, քաղաքական գիտություններ, սոցիոլոգիա, աշխարհագրություն, երկրաբանություն և երկրաբնապահպանություն։
Զեկուցումներին ներկայացվող պահանջներն են.
ա) ներածություն, որում հիմնավորվում է ուսումնասիրման առարկայի արդիականությունը, ներկայացվում են հետազոտության հիմնական նպատակը, տեսական և գործնական հիմքերը, առաջադրվող վարկածը,
բ) հիմնական մաս, որում վերլուծվում են հետազոտության թեմայով նախկինում կատարված գիտական հրապարակումները, արդի մոտեցումները, հեղինակ(ներ)ի կատարած ուսումնասիրությունը, տեսակետները,
գ) ամփոփիչ մաս, որը բովանդակում է հետազոտության արդյունքները՝ եզրահանգումները, տեսական և գործնական նշանակություն ունեցող առաջարկությունները, գիտական նորույթ պարունակող խնդրի լուծումը, հաստատված վարկածը, կանխատեսումները։
ԳՊՀ գիտաժողովի ծրագրում կներառվեն պահանջներին համապատասխանող զեկուցումները: Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն ԳՊՀ գիտական պարբերականի հերթական համարում՝ էլեկտրոնային տարբերակով։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374-60-46-03-02, -60-46-04-03 կամ գրել ԳՊՀ էլեկտրոնային փոստին info@gsu.am, infogsu@mail.ru։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԱՉԱՓ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ապրիլի 25-ին, ժամը՝ 16:00, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Միջնադարագիտական քննարկումներ» սեմինարների շրջանակում հնագետ Արման Նալբանդյանը կներկայացնի «Գինեգործությունը ուշմիջնադարյան Երևանում ըստ Դալմայի այգիների հնձանների ուսումնասիրության» խորագրով բանախոսությունը:
Ապրիլի 17-ին, ժամը 14.00 – 16.00, ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի կունենա «Կոմիտաս Վարդապետը որպես երաժշտական բանահյուսության մասնագետ» թեմայով բանախոսությունը:
Բանախոս՝ Տաթևիկ Շախկուլյան, արվ․գ․թ․
Ս.թ. ապրիլի 14-ին կկայանա ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, լեզվաբան, հայագետ Անահիտ Տօնապետեանի «Դաշտային աշխատանք որակական ուսումնասիրության համար. մարտահրավերներ և լուծումներ (լեզվաբանություն, ազգագրություն, հասարակագիտություն)» թեմայով գիտական սեմինարը:
Միջոցառումը հրաշալի հնարավորություն է ոլորտի մասնագետների, հետազոտողների, ուսանողների և լեզվաբանությամբ հետաքրքրվող անձանց համար՝ ծանոթանալու ոլորտի նորագույն գիտական արդյունքներին։
Ժամը և օրը՝ 10:30, ապրիլի 14, 2025 թ.:
Վայրը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճ, Բաղրամյան պ., 24:
Աշխատանքային լեզուն՝ հայերեն:
Գրանցման հղումը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSegI3hRc0NX_iIz0LO14Ao24W8PAMIHF0ivzTUYbW5WbtotRQ/viewform
Մուտքն ազատ է:
Ապրիլի 11-ին, ժամը 16։00-ին, ՀԱԻ ընթերցասրահում տեղի կունենա Ճարտարապետական մոդելավորման գգիտահետազոտական խմբի այս տարվա առաջին սեմինարը:
«Համաժամանակյա շինությունների և դամբարանային կառույցների ճարտարապետական զուգահեռներ» խորագրով բանախոսությամբ հանդես կգա ճարտարապետ Լիլիթ Տեր-Մինասյանը:
Ապրիլի 10-ին, ժամը՝ 16:00, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Միջնադարագիտական քննարկումներ» սեմինարների շրջանակում կներկայացնեմ «Տաթևի վանքը՝ Սուրբ Եվստաթևոս առաքյալի ուխտ» խորագրով բանախոսությունը:
Լուս է տեսել ՀԱԻ վիմագրության բաժնի վարիչ, պ.գ.թ Արսեն Հարությունյանի «Սուրբ Էջմիածի Մայր տաճարի քարե տարեգրությունը» խորագրով մենագրությունը:
Աշխատությունը նվիրված է Ս. Էջմիածին Մայր տաճարի վիմագրության ժառանգության համալիր նկարագրին՝ սկսած վաղմիջնադարյան հունարեն վիմագրերից մինչև վերջին տարիների նորոգման աշխատանքների արդյունքում ի հայտ եկած ԺԷ-ԺԸ. դդ. գրաֆիտային հիշատակագրությունները (175 միավոր):