Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

Department of Diaspora studies

Սփյուռքի հետազոտությունների բաժնի գործունեության հիմնական նպատակը ժամանակակից սփյուռքի 

ուսումնասիրության համար անհրաժեշտ վերլուծական ռեսուրսի ստեղծումն է:

Բաժինն իր առջև դրել է հետևյալ խնդիրերը.

·         էթնոսի տարբեր հատվածների տնտեսական, սոցիալական և հոգևոր ներուժի բացահայտում, ​​

·         համազգային և առանձնահատուկ խնդիրների լուծման  գործընթացում էթնոսի համախմբող ներուժի ակտիվացման ուղիների որոնում,

·         ազգային նկարագրի  պահպանմանն ու զարգացմանն ուղղված ռազմավարության մշակում:

 

Բաժնի կողմից իրականացված հետազոտություններ.

«Բելառուսի հայերը Հայաստան-Բելառուս էթնոմշակութային կապերի միգրացիոն  համատեքստում. էթնիկական ավանդույթներ և ժամանակակից իրողություն» (միջազգային համատեղ ծրագիր)

Իրականացման ժամկետ` 2016-2019 թթ:

Նախագծի նպատակն է ուսումնասիրել Բելառուսի և Հայաստանի միգրացիոն կապերի էթնոմշակութային ասպեկտները, մասնավորապես՝ Բելառուսի հայկական սփյուռքի դերը երկու երկրների էթնոմշակութային փոխհարաբերություններում:  Ներկայացվող ծրագիրն ուղղված է հայ միգրանտների էթնոմշակութային և սոցիալական գործընթացների օրինաչափությունների համեմատական ուսումասիրմանը Բելառուսում և միգրանտների նախկին՝ հայաստանյան միջավայրում: Այն ենթադրում է ուսումնասիրել Հայաստանից Բելառուս միգրանտների խոշոր խմբերի կենսագործունեությունը, նրանց սոցիալական և մշակութային ադապտացիայի բնույթը, որը կներառի նաև միգրանտների սոցիալ-ժողովրդագրական կազմի և վարքի մոտիվների ուսումնասիրում, նախկին և մշտական բնակության վայրերում առաջացող իրավական, տնտեսական, էթնոմշակութային և սոցիալական հակասությունների, հանրային կարծիքի ձևավորման վրա ազդող գործոնների բացահայտում : 

 

 

«Սփյուռքահայ ձեռնարկատերերը Հայաստանում. նրանց գործունեության փորձը, խնդիրները և հեռանկարները»

Իրականացման ժամկետ` 2015-2017թթ 

Նախագծի նպատակն է համակողմանի հետազոտությունների հիման վրա բացահայտել արտասահմանյան հայ գործարարների ներդրումային գործունեության մոտիվացիայի բարձրացման էթնոսոցիալական գործոնները,  մշակել գիտականորեն հիմնավորած առաջարկներ, որոնք կուղղորդեն ձեռնարկատերերի ջանքերը՝ Հայաստանի Հանրապետության պահանջներին համապատասխան ծրագրերի իրականացմանը:

Նախագծի խնդիրներն են՝ 

·         վերլուծել  Հայաստանում փորձ կուտակած սփյուռքահայ ձեռնարկատերերի սոցիալ-մշակութային կերպարը,

·         ուսումնասիրել նրանց գործունեության բնույթը և ոլորտը՝ երկրի տնտեսության մեջ սփյուռքի մասնակցության դիվերսիֆիկացման նախադրյալներ ստեղծելու, նրանց ձեռնարկատիրական գործունեության կազմակերպական հմտությունները ՀՀ-ում կիրառելու նպատակով:

 

 

«Ցեղասպանության ականատեսների հուշեր»

Իրականացման ժամկետ` 2014թ: 

Ծրագիրը ներառում է  Հայոց ցեղասպանության հինգ ականատեսների պատմությունների հավաքագրում, որոնք մեկ անգամ ևս հիշեցնում են պատմության թողած դասերը: Վերջինս հատկապես կարևոր է այսօր, երբ կրկին ականատես ենք դառնում Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնակչության ոչնչացման քաղաքականությանը: 

Արդյունք՝ Ցեղասպանության ականատեսների հուշեր, Հայաստանի և սփյուռքի էթնոսոցիոլոգիական հետազոտություններ, N8 Երևան, «Գիտություն», 2014, նախագծի հեղինակ և պատ. խմբագիր՝ Ռ.Ս.Կարապետյան:

 

 

«Մի կյանքի պատմություն. Հրանտ Թերզյան»

Իրականացման ժամկետ` 2013թ: 

Ծրագրում ներառված են միլիոնավոր հայրենակորույս հայերից մեկի՝ Հրանտ Թերզյանի հուշերի հավաքագրումը: Վավերագրական արժեք ունեցող այս հուշագրության օգնությամբ ընթերցողն անցյալը հասկանում է ոչ միայն պատմության չոր փաստերի արձանագրման, այլև հեղինակի անձնական ընկալումների ու ապրումների միջոցով: Նրա տեղեկությունները լրացնում են այն բացը, որ զգացվում է տարաբնույթ աղբյուրների հիման վրա անցյալի իրադարձությունները վերականգնելիս:

Արդյունք՝ Մի կյանքի պատմություն. Հրանտ Թերզյան, Հայաստանի և սփյուռքի էթնոսոցիոլոգիական հետազոտություններ,  N2, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն», 2013, պատ. խմբագիր՝ Ռ.Ս.Կարապետյան:

 

 

«Սիրիայից Հայաստան ներգաղթած հայերի ադապտացման և ինտեգրման խնդիրների լուծման ուղիները»

Իրականացման ժամկետ` 2013-2015թթ 

Ծրագրի նպատակն է հանրապետության քաղաքականության հայեցակարգային հիմքերի մշակման համար ապահովել գիտական հիմնավորում արտակարգ իրավիճակներում հայ միգրանտներին իրենց էթնիկ հայրենիքում ընդունելու, տեղավորելու, ադապտացիան կազմակերպելու գործում:

Նախագծի խնդիրներն են՝ 

·         տվյալների բազայի ստեղծման հիման վրա սփյուռքի հայերի նկատմամբ սպառնալիքների կանխորոշման և նրանց հնարավոր տեղաշարժերի կանխատեսման մոդելների ստեղծում,

·         արտասահմանից էթնոսի մեծ խմբերի ներհոսքի կանխատեսման դեպքում քաղաքական,
​իրավական, տնտեսական և հոգևոր միջոցառումների  ռազմավարության հայեցակարգի
մշակում,

·         հայերի տարբեր խմբերի էթնիկ հայրենիքում ընդունման, տեղավորման և ինտեգրման աջակցման ծրագրերի ձևավորում: 

Արդյունք՝ Սիրիահայերը Հայաստանում.ինտեգրման ուղիները, Հայաստանի և սփյուռքի էթնոսոցիոլոգիական հետազոտություններ,  N9, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն», 2013, պատ. խմբագիրներ՝ Ռ.Ս.Կարապետյան, Ս.Ս. Բարսեղյան:

 

«Միգրացիան և հայկական նոր սփյուռքը»

Իրականացման ժամկետ` 2013թ: 

Ծրագիրը ուղղված է ուսումնասիրելու՝  հետխորհրդային տարածքում հայ բնակչության տեղաշարժերը և դրա արդյունքում հին հայկական գաղութներում նոր միգրացիոն շերտերի առաջացումն, նոր հայ գաղթօջախների ձևավորումը: Աշխատության մեջ բացի վիճակագրական և արխիվային նյութերից ներկայացված են 1993, 2005 և 2012 թթ. իրականացված լայնածավալ էթնոսոցիոլոգիական հետազոտությունների տվյալները:

Արդյունք՝ Միգրացիան և  հայկական նոր սփյուռքը (էթնոսոցիոլոգիական հետազոտություն), Հայաստանի և սփյուռքի էթնոսոցիոլոգիական հետազոտություններ N5, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2013, Ռ.Ս. Կարապետյան :

 

«Ազգային հանրապետությունը (ՀՀ) հայկական պարբերականներում. հայացք սփյուռքից և Հայաստանից»

Իրականացման ժամկետ` 2012թ: 

Ծրագիրը ներառում է 2005-2010 թթ. հրատարակված հայկական թերթերի նյութերի վերլուծություն: Դրանք մշակվել են որակական և քանակական չափանիշներով: Կատարված վերլուծությունները հնարավորություն տվեցին բացահայտելու հայրենիքի ու սփյուռքի ընկալման, պատմական և արդի համազգային իրադարձությունների դերի, հայ ժողովրդի տարբեր հատվածների փոխհարաբերությունների փոփոխման դինամիկան, տնտեսական ու մշակութային առնչությունների համատեքստը:

Արդյունք՝ Հայրենիք-սփյուռք առնչությունները հայկական մամուլում  (թիմային մենագրություն) պատ. խմբագիր`  Ռ.Ս. Կարապետյան Հայաստանի և սփյուռքի էթնոսոցիոլոգիական հետազոտություններ  N1 Հայրենիք-սփյուռք առնչությունները հայկական մամուլում (Հայաստանի և սփյուռքի թերթերի կոնտենտ անալիզ) Երևան, «Գիտություն» հրատարակչություն, 2012:

 

«Հայկական սփյուռքի դերը Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության մեջ. փորձը, խնդիրները և հեռանկարները» (միջազգային համատեղ ծրագիր)

Իրականացման ժամկետ` 2011-2013թթ:

Նախագծի նպատակն է ուսումնասիրել ամենախոշոր հայկական համայնքի` Ռուսաստանի, մոսկվաբնակ հայերի տնտեսական գործունեությունը, նրանց սոցիալ-ժողովրդագրական կազմը և Հայաստանում ներդրումային և ձեռնարկատիրական գործունեության ծավալման ձեռքբերումները:

Նախագծի խնդիրներն են` 

·         ուսումնասիրել  ռուսաստանյան տնտեսական շուկայում հայերի զբաղեցրած տեղը

·         պարզել մոսկվահայերի՝ Հայաստանում ձեռներեցություն սկսելու և ներդրումներ կատարելու խոչընդոտները

·         ուսումնասիրել ռուս-հայկական համատեղ տնտեսական գործունեության հաջողված օրինակները:

Արդյունք՝ Հայկական սփյուռքը հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների համատեքստում (թիմային մենագրություն) պատ.խմբ. Է.Ռ Գրիգորյան., Ռ.Ս. Կարապետյան, Հայկական սփյուռքը հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների համատեքստում էթնոսոցիոլոգիական հետազոտություններ Հայաստանում և սփյուռքում N4 Մոսկվա, 2013:

 

 

«Սեփական եվ այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները.ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները»

Իրականացման ժամկետ` 2011-2020թթ: 

Նախագծի նպատակն է  հայ էթնոսի համեմատական ուսումնասիրությունների միջոցով գտնել նոր էթնոպահպան մեխանիզմներ և սահմանել ներէթնիկ փոխհարաբերությունների

նոր ռազմավարություն:

Նախագծի խնդիրներն են՝ 

·         երևան հանել հայ էթնոսի սոցիալ-ժողովրդագրական պատկերը, չափագրել համայքային համախմբվածությունը և նրա անդամների ներգրավվածությունը այն գործունեության մեջ,որը ուղղված է էթնիկության պահպանմանը, ընդհանրացնել ինքնակազմակերպվածությանողջ փորձն ու դասակարգել տարբեր միջավայրերում էթնոսի կենսագործունեության բազմազան ձևերը,

·         տարբերակել առանձին էթնոմշակութային, սոցիալական, տնտեսական և քաղաքական այն դիրքորոշումները և պատկերացումները, որոնք հենք են հանդիսանում ազգային ուղղվածություն ունեցող միթերի, լեգենդների, կուսակցական ծրագրերի, տնտեսական նպատակների և այլնի առաջացմանը,

·         դուրս բերել կլիշեներ «արտադրողների» և «սպառողների» բնութագրական չափորոշիչները,  տարբերակել նրանց էթնիկության պահպանմանն ուղղված գործունեության իրական և դեկլարատիվ մոտիվացիաները,

·         սահմանել այն փոփոխականները, ցուցիչները և «մարկյոռները», որոնց միջոցով հնարավոր է չափագրել էթնիկ նույնականացման մակարդակը, սեփական էթնոմշակութային միջավայրում «խորասուզվածության» աստիճանը և ենթամշակութային երևույթների առաջացման օրինաչափությունները,

·         ուսումնասիրել հայերի ձեռնարկատիրական գործունեությունը սեփական և այլազգի միջավայրում, այդ գործունեության այն ավանդույթները, արժեքային համակարգը և մոտիվացիան, որոնք հիմք են հանդիսանում էթնոսի տարբեր հատվածների միջև տնտեսական փոխհարաբերությունների ստեղծման համար:

Արդյունք՝ Հայերը սեփական և այլազգի միջավայրում. համեմատական էթնոսոցիոլոգիական հետազոտություններ, (Թիմային մենագրություն) Պատ. խմբագիր՝ Ռ.Ս.Կարապետյան, Հայերը սեփական և այլազգի միջավայրում. համեմատական էթնոսոցիոլոգիական հետազոտություններ, Հայաստանի և սփյուռքի էթնոսոցիոլոգիական ուսումնասիրություններ N7, Երևան, «Գիտություն», 2014:

 

Մենագրություններ

  1. Կարապետյան Ռ.Ս., 2013, Միգրացիան և հայկական նոր սփյուռքը, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ.,Երևան, 220 էջ;
  2. Karapetyan R.S., 2013, Migration in cities of Armenia. Еthno-sociological study, Gitutyun, Yerevan,  284 p.;
  3. Карапетян Р.С., Формирование населения городов Армении. Этносоциологическое исследование.  Изд. “Гитутюн”,  НАН РА,  2014, 412 с.

 

Մենագրություներում  հեղինակած բաժիններ, գլուխներ

  1. Բարսեղյան Ս.Ս., 2015, Սիրիահայերի ներգաղթը Հայաստան. մամուլի արձագանքները, Սիրիահայերը Հայաստանում. ինտեգրման ուղիները, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարկչություն, էջ 104-134:
  2. Կարապետյան Ռ.Ս., 2015, Սիրիահայերը Հայաստանում.ադապտացման և ինտեգրման խնդիր-ները, ուսումնասիրության նպատակները, մեթոդաբանությունը և հեռանկարները, Սիրիահայերը Հայաստանում. Ինտեգրման ուղիները, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ.,Երևան,  էջ 9-25;
  3. Ներսիսյան Ս.Ա. (համահեղինակությամբ՝ Լ. Տանաջյանի), 2015, Հայաստան ներգաղթած սիրիահայերի ինտեգրման խնդիրները, Սիրիահայերը Հայաստանում. ինտեգրման ուղիները, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» Հրատարակչություն, Էջ 43-88:
  4. Տանաջյան Լ.Ա. (համահեղինակությամբ՝ Ս. Ներսիսյան), 2015, Հայաստան ներգաղթած սիրիահայերի ինտեգրման խնդիրները, Սիրիահայերը Հայաստանում. ինտեգրման ուղիները, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» Հրատարակչություն, Էջ 43-88:
  5. Բարսեղյան Ս.Ս., 2014,Էթնիկ մամուլը և սփյուռքյան ինքնության ձևավորումը, Հայերը սեփական և այլազգի միջավայրում. համեմատական էթնոսոցիոլոգիական հետազոտություններ, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարկչություն, էջ 45-62:
  6. Կարապետյան Ռ.Ս., 2014, Հայերը սեփական ու այլազգի միջավայրում. հայ էթնիկության ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները, Հայերը սեփական ու այլազգի միջավայրում. Համեմատական էթնոսո­ցիո­լոգիական հետազոտություններ, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ., Երևան, էջ 12-19;
  7. Կարապետյան Ռ.Ս., 2014, Մեծ եղեռնի վերապրածների վկայությունները, Ցեղասպանու­թյան ականատեսների  հուշեր, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ., Երևան, էջ 7-12;
  8. Ներսիսյան Ս.Ա., 2014, Ցանցային հարաբերությունների առանձնահատկությունները սփյուռքում. հայերի ինքնակազմակերպման խնդիրները այլէթնիկ միջավայրում, Հայերը սեփական և այլազգի միջավայրում. համեմատական էթնոսոցիոլոգիական հետազոտություններ, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, էջ 93-114:
  9. Տանաջյան Լ.Ա., 2014, Հայերի սոցիալական փոխակերպումները սփյուռքում, Հայերը սեփական և այլազգի միջավայրում. համեմատական էթնոսոցիոլոգիական հետազոտություններ, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, էջ 63-93:
  10. Карапетян Р.С., 2014, О динамике расселения армян в ХХ столетии, Հայ էթնիկությունը սեփական և այլազգի միջավայրում. Հետազոտական փորձ, խնդիր­ներ և հեռանկարներ, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ.,Երևան,  էջ 35-43;
  11. Կարապետյան Ռ.Ս., 2013, Կյանքը գաղթի ճանապարհին, Մի կյանքի պատմություն, ՀՀ ԳԱԱ Գիտություն   հրատ.,Երևան, էջ 5-25;
  12. Ներսիսյան Ս.Ա., 2013, Միգրացիա և հայկական նոր սփյուռք՝ էթնոսոցիոլոգիական հետազոտությունների նյութեր, Միգրացիան և հայկական նոր սփյուռքը. էթնոսոցիոլոգիական հետազոտություն,  ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, էջ 169-211:
  13. Տանաջյան Լ.Ա., 2013, Միգրացիա և հայկական նոր սփյուռք՝ էթնոսոցիոլոգիական հետազոտությունների նյութեր, Միգրացիան և հայկական նոր սփյուռքը. էթնոսոցիոլոգիական հետազոտություն,  ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, էջ 169-211:
  14. Տանաջյան Լ.Ա., 2013, Պատմական հիշողություն և էթնիկ մոբիլիզացիա: Ցեղասպանություն, Հայրենիք-սփյուռք առնչությունները հայկական մամուլում. Հայաստանի և սփյուռքի թերթերի կոնտենտ անալիզ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Էջ 68-93:
  15. Барсегян С.С., 2013, Обсуждение армяно-российских экономических отношений в армянской прессе: контент-анализ двух армянских периодических изданий в РА и РФ, Армянская диаспора в контексте российско-армянских экономических связей,  Москва, ИСН, ст. 125-133:
  16. Карапетян Р.С. (соавтор: С. Нерсисян), 2013, Опыт предпринимательства армян России на этнической родине. Кейс-стади некоторых инвестиционных проектов представителей диаспоры в Армении, Армянская диаспора в контексте российско-армянских эконо-мических связей, Институт социальных наук, М., с. 218-232,;
  17. Карапетян Р.С., 2013, Этносоциальная и экономическая составляющие взаимосвязей “ро­дина-диаспора”, Армянская диаспора в контексте российско-армян­ских экономических связей, Институт социальных наук, М., 191-217;
  18. Карапетян Р.С., 2013, Некоторые представления о структуре деятельности армян-пред­при­нимателей в   России, Армянская диаспора в контексте российс­ко-армянских экономических связей, Институт социальных наук, М., 175-190;
  19. Карапетян Р.С. (соавтор: А. Барсегян), 2013, Роль диаспоры в армяно-российских экономических отношениях в оценках, мнениях, комментариях экпертного сообщества Армении, Армянская диаспора в контексте российско-армянских экономи­чес­ких связей, Институт социальных наук, М., 134-174;
  20. Нерсисян С.А., 2013, Опыт предпринимательства армян России на этнической родине. Кейс-стади некоторых инвестиционных проектов представителей диаспоры в Армении, Армянская диаспора в контексте российско-армянских экономических связей, М., с. 192-217.
  21. Բարսեղյան Ս.Ս., 2012, Հետազոտության մեթոդի ընտրության հիմնավորումը, Հայրենիք-սփյուռք առնչությունները հայկական մամուլում. Հայաստանի և սփյուռքի թերթերի կոնտենտ անալիզ.- Եր., «Գիտություն» հրատ., էջ 26-43:
  22. Բարսեղյան Ս.Ս., 2012, Հայրենիքի և սփյուռքի մասին տեղեկատվության բովանդակությունը, Հայրենիք-սփյուռք առնչությունները հայկական մամուլում. Հայաստանի և սփյուռքի թերթերի կոնտենտ անալիզ.- Եր., «Գիտություն» հրատ., էջ 44-66:
  23. Կարապետյան Ռ.Ս. (համահեղինակությամբ՝ Նալբանդյան Կ.Գ.), 2012, Հայկական տեղեկատվական տարածքի մշակութային գերակա­յու­թյունները,  «Հայրենիք-սփյուռք   առնչությունները հայկական մամուլում», ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ., Երևան, էջ 156-184;
  24. Նալբանդյան Կ.Գ. (համահեղինակությամբ՝ Ռ. Ս. Կարապետյանի), 2012, Հայկական տեղեկատվական տարածքի մշակութային գերակա­յու­թյունները,  «Հայրենիք-սփյուռք   առնչությունները հայկական մամուլում», ՀՀ ԳԱԱ Գիտուտյուն հրատ., Երևան, էջ 156-184,:
  25. Կարապետյան Ռ.Ս., 2012, Ժամանակակից հայկական տեղեկատվության տարածքի ուսում­նասիրության խնդիրները: Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղու­թյուն­ները. խնդիրներն ու հեռանկարները, «Հայրենիք-սփյուռք առնչությունները հայկական մամուլում», ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ., Երևան, էջ 11-26;
  26. Карапетян Р.С., 2011, Ереван, Арутюнян Ю.В. Об армянской диаспоре в России. Этно­социологическое исследование армян Москвы и Краснодара, изд. Гитутюн НАН РА, Ере­ван,  с.122-138;

 

Գիտական ամսագրերում և պարբերականներում հրատարակած հոդվածներ

  1. Բարսեղյան Ս.Ս., (2017), Հայրենիքը սփյուռքի պարբերականներում, Լրաբեր հասարակական գիտությունների, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 1(649), հունվար-ապրիլ, էջ 283-287:
  2. Տանաջյան Լ.Ա., 2017, Սոցիալական փոփոխությունները Լոս Անջելեսի հայերի շրջանում (ըստ հետազոտության տվյալների),  Կանթեղ. Գիտական հոդվածների ժողովածու, № 3., Երևան, էջ 174-180,
  3. Ներսիսյան Ս.Ա., 2017, Ցանցային հարաբերությունների առանձնահատկությունները Բեյրութի հայերի շրջանում, Երևան, «Կանթեղ: Գիտական հոդվածներ», N3, էջ 167-173:
  4. Барсегян С.С., (2017), Взаимоотношения родина-диаспора в прессе армянской диаспоры, Вестник арменоведения, Изд. “Гитутюн”, N1 (13), с. 185-194.
  5. Нерсисян С.А., 2017Особенности формирования сетевых отношений в армянской диаспоре, Ереван “Вестник Арменоведения”, № 1, стр. 195-205. 
  6. Танаджян Л.А., 2017  Социальные изменения среди армян в инонациональной среде. Ереван “Вестник Арменоведения”, № 1, стр. 175-184;
  7. Բարսեղյան Ս.Ս., (2016), Հայկական մամուլի դերը Սփյուռքում. Լոս Անջելեսի «Ասպարեզ», Թեհրանի «Ալիք», Մոսկվայի «Ноев Ковчег» թերթերի 2005-2010թթ. հրապարակումների համեմատական քննություն, ՎԷՄ համահայկական հանդես, թիվ 3, էջ 190-200:
  8. Տանաջյան Լ.Ա., 2014, Գիտաժողով՝ նվիրված հայ էթնիկականության խնդիրներ հետազոտությանը, Պատմաբանասիրական հանդես 3 (197), Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, էջ 287-290;
  9. Карапетян Р.С., 2014, Этнокультурный контекст генетической структуры населения горо­дов Армении// Պատմաբանասիրական հանդես, № 3, с.118-134;
  10. Карапетян Р.С. (соавторств:  Нерсисян, С.А), 2013, Экономические взаимосвязи Армения-диаспора в России и роль со­ци­альных сетей, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ, Տարե­գիրք ԵՊՀ, Երևան, 2014. 691-700;
  11. Нерсисян С.А. (с Карапетян Р.С.), 2013, Экономические взаимосвязи Армения – диаспора в России и роль социальных сетей, ԵՊՀ տնտեսագիտության տարեգիրք, Երևան, էջ 691-700;

  

Գիտական ժողովածուներում հրատարակած հոդվածներ

  1. Բարսեղյան Ս.Ս., (2017), Հայկական մամուլի դերը Սփյուռքում էթնոմշակութային արժեքների վերարտադրման և տարածման գործում, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ 2: ՀԱԲԻՏՈՒՍ 2: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ. Խմբ. Հ.Մելքումյան, Ռ. Հովսեփյան – Եր.: Գիտություն, էջ 142-151:
  2. Ներսիսյան Ս.Ա., 2017, Ցանցային հարաբերությունները Հայաստան ներգաղթած  սիրիահայերի շրջանում, Հնագիտությա և ազգագրության ինստիտուտի աշխատություններ 2: ՀԱԲԻՏՈՒՍ 2, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, խմբ. Հ. Մելքումյան, Ռ. Հովսեփյան, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարկչություն, էջ 195-209.
  3. Տանաջյան Լ.Ա., 2017, Սոցիալ-մասնագիտական ինտեգրման առանձնահատկությունները Հայաստան ներգաղթած սիրիահայերի շրջանում: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ, N2. Հաբիտուս 2, Երևան, «Գիտություն», էջ 184-194,
  4. Барсегян С.С.,  (2016), Образ родины в СМИ армянской диаспоры (опыт контент-анализа газет США, Ирана, России), Этносоциология вчера и сегодня/ Отв. ред. и сост.: Л.В. Остапенко, И.А. Субботина. М.: Институт этнологии и антропологии РАН, с. 264-268.
  5. Карапетян Р.С., 2016, Формирование новой армянской диаспоры "Этносоциология вчера и сегодня (по материалам Международной научной конференции "Этносоциология вчера и сегодня", 02 июня 2016 г., Москва).Отв. ред. и составители .Остапенко Л.В. и Субботина И.А., М., Институт этнологии и антропологии РАН, с.157-168
  6. Налбандян К.Г., 2016, О миграционной ситуации в армянских общинах  (на примере армянских общин Лос-Анджелеса, Тегерана и Бейрута), Этносоциология вчера и сегодня (по материалам Международной научной конференции "Этносоциология вчера и сегодня", 02 июня 2016г., Москва), Отв. ред. и составители Остапенко Л.В. и Субботина И.А., М., Институт этнологии и антропологии РАН, с. 203-212.
  7. Нерсисян С. А., 2016, Особенности формирования сетевых отношений в армянской диаспоре,  "Этносоциология вчера и сегодня (по материалам Международной научной конференции "Этносоциология вчера и сегодня", 02 июня 2016 г., Москва). Отв. ред. и составители Остапенко Л.В. и Субботина И.А., М., Институт этнологии и антропологии РАН, с. 162-174.
  8. Танаджян Л.А., 2016, Социальные изменения в диаспоре (на материалах этносоциологических исследований армян Тегерана, Лос-Анджелеса, Москвы ), "Этносоциология вчера и сегодня (по материалам Международной научной конференции "Этносоциология вчера и сегодня", 02 июня 2016 г., Москва).Отв. ред. и составители .Остапенко Л.В. и Субботина И.А., М., Институт этнологии и антропологии РАН, с. 175-186.
  9. Բարսեղյան Ս.Ս., 2014, Էթնիկ մեդիան որպես հայկական սփյուռքի ուսումնասիրման միջոց, Հայ էթնիկությունը սեփական և այլազգի միջավայրում. հետազոտական փորձ, խնդիրներ և հեռանկարներ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, գիտաժողովի նյութերի ժողովածու, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, էջ 13-18:
  10. Ներսիսյան Ս.Ա., 2014, Սոցիալական ցանցերի գործառնության առանձնահատկությունները. Թեհրանի, Լոս Անջելեսի և Մոսկվայի հայ համայնքների օրինակով, Հայ էթնիկությունը սեփական և այլազգի միջավայրում. Հետազոտության փորձ, խնդիրներ և հեռանկարներ, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարկչություն, էջ 85-94:
  11. Տանաջյան Լ.Ա., 2014, Սփյուռքի հայերի սոցիալական մոբիլության համեմատական ուսումնասիրության շուրջ (Լոս Անջելեսի և Թեհրանի հայ համայնքների օրինակով), Հայ էթնիկությունը սեփական և այլազգի միջավայրում. հետազոտական փորձ, խնդիրներ և հեռանկարներ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, գիտաժողովի նյութերի ժողովածու, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Էջ 112-120:
  12. Карапетян Р.С., 2014, О динамике расселения армян в ХХ столетии, Հայ էթնիկությունը սեփական և այլազգի միջավայրում. Հետազոտական փորձ, խնդիր­ներ և հեռանկարներ, Գիտաժողովի նյութերի ժողովածու, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ., Երևան,  էջ 35-43;
  13. Налбандян К.Г., 2014, Трудовая миграция как механизм формирования временных диаспоральных групп: к постановке проблемы и подходов к ее  исследованию, Հայ էթնիկությունը սեփական և այլազգի միջավայրում. հետազոտական փորձ, խնդիրներ և հեռանկարներ, Երևան, էջ 77-83; 
  14. Налбандян К.Г. (с А. Паликян и Н. Кочар), 2010, К вопросу о генетической однородности ассирийцев, проживающих на територии Армении, Ավանդականը և արդիականը հայոց մշակույթում, Հայ ժողովրդական մշակույթ XV, Երևան, էջ 240-244:

 

Բաժնի կողմից կազմակերպված գիտաժողովներ.

  1. Միջազգային գիտաժողով ՝ «Հայ ընտանիքն արդի մարտահրավերների համատեքստում», հոկտեմբեր 26, 2017թ.:
  2. Հանրապետական գիտաժողով՝ «Հայ էթնիկությունը սեփական այլազգի միջավայրում», 17-18 նոյեմբեր,  2014.:

 

 

Բաժնի էլ․ փոստը՝ info.diasporastudies@gmail.com

Staff

Կարինե Նալբանդյան's picture Karine Nalbandyan Կրտսեր գիտաշխատող
Լուսինե Տանաջյան's picture Lusine Tanajyan Կրտսեր գիտաշխատող
Ռուբեն Կարապետյան's picture Rouben Karapetyan Բաժնի վարիչ
Սոնա Ներսիսյան's picture Sona Nersisyan Կրտսեր գիտաշխատող
Սյուզաննա Բարսեղյան's picture Syuzanna Barseghyan Կրտսեր գիտաշխատող
Subscribe to RSS - Department of Diaspora studies