![](https://www.iae.am/sites/default/files/styles/750/public/default_images/top_2.jpg?itok=YRAz91VR)
Սփյուռքի հասարակական համակարգի հիմնախնդիրներն ու զարգացման օրինաչափությունները սերտորեն առնչվում են աշխարհաքաղաքական, ռազմավարական, աշխարհատնտեսական, գաղափարական, քաղաքակրթական, հոգեբանական և նշված ոլորտների հետ ուղղակի կամ անուղղակի հարաբերվող կամ ածանցյալ բազմաթիվ այլ խնդիրներով։ Այս իրադրությունը թելադրում է նախ անդրադառնալ եւ ուսումնասիրել սփյուռքում ձևավորված ու գործող համակարգի կառույցը, ապա խնդիրները, ուղվածությունը, հարաբերությունները և հասարակական ներգրավվածությունը: Այս բոլոր ուսումնասիրությունները կիրականացվեն էմպիրիկ հետազոտության նյութերի ձեռքբերմամբ:
Ծրագիրն ավարտված է