Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

Հայկական հրաշապատում հեքիաթների հիմնական մոտիվների ու դիպաշարերի զուգադրական ուսումնասիրություն

Հայ ժողովրդական հեքիաթների տիպերի ուսումնասիրությանը տրամաբանորեն հաջորդում է բանահյուսական հիշյալ ժանրի հիմնական մոտիվների ու դիպաշարերի զուգադրական համեմատությունը, որի նպատակն է վերոնշյալ թեմայի շրջանակներում բացահայտել հատկապես հայկական հրաշապատում հեքիաթների բնորոշ առանձնահատկությունները: Թեմայի արդիականությունը պայմանավորված է միջազգային հեքիաթային ժառանգության նկատմամբ տարբեր գիտակարգերի ցուցաբերած շահագրգիռ հետաքրքրությամբ: Հրաշապատում հեքիաթների ուսումնասիրությունը նման կտրվածքով նպատակահարմար է կատարել ըստ տեղագրական-ազգագրական հատկանիշների խմբավորման, որի նպատակն է ի հայտ բերել տվյալ խմբի հեքիաթները միավորող աշխարհագրական, լեզվաբարբառային, տնտեսական կյանքի ձևերի, սովորությունների, կենցաղի ու առօրյայի ընդհանուր գծերը: Ազգագրական այդպիսի  անկախ և ինքնուրույն խմբեր են հանդիսանում Այրարատը, Վան-Վասպուրականը, Տուրուբերան-Մուշը, Մոկսը, Ռշտունիքը, Արցախը, Սյունիքը, Տավուշը, Շիրակը, Լոռին և այլ վայրեր:

Հայկական հրաշապատում հեքիաթների մոտիվային ու դիպաշարային զուգադրական ուսումնասիրությունը հնարավոր է իրականացնել Հանս-Յորգ Ութերի «Միջազգային հեքիաթների տեսակները» համացույցի համապատասխան բաժիններով, որով ներկայումս առաջնորդվում են  հեքիաթագիտական միջազգային շրջանակները:

Ժողովրդական հեքիաթները հայ բանագիտության մեջ քիչ են հետազոտված, հետևաբար դրանց ուսումնասիրությունն ու գիտական-ակադեմիական մակարդակով հրատարակումը ձեռք է բերում հատուկ կարևորություն: Հրաշապատում հեքիաթը հայ  բանավոր արձակի կաևոր ու ինքնատիպ ժանրերից է, որի` բանագիտության արդի մակարդակով հետազոտությունը նոր լույս կսփռի ոչ միայն հեքիաթի այդ տեսակի, այլև բանահյուսական հարակից այլ տեսակների վրա ընդհանրապես, թույլ կտա տեսնել այնտեղ ազգայինի ու միջազգայինի առկայությունն ու դրանց  փոխադարձորեն պայմանավորվածությունը: