«Հայաստանի կուր-արաքսյան հուշարձանների օբսիդիանի աղբյուրները ըստ ռենտգենային ֆլուորեսցենցիայի (pXRF) վերլուծության արդյունքների» թեկնածուական ատենախոսության պաշտպանություն

Tue, 06/12/2018 - 14:00 to 15:00

 

2018 թ․-ի հունիսի 12-ին ժամը 14։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 007 հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Ջուհարյան Ալեքսան Կարենի «Հայաստանի կուր-արաքսյան հուշարձանների օբսիդիանի աղբյուրները ըստ ռենտգենային ֆլուորեսցենցիայի (pXRF) վերլուծության արդյունքների» Է.00.03 - ‹‹Հնագիտություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։

Մասնագիտական խորհուրդ

 

Ատենախոսության սեղմագիրը կցված է