Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Գրքում նախախորհրդային, խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջանների լայն համեմատական վերլուծության հիման վրա անհատի, ընտանիքի և հասարակության մակարդակով վերհանվում են Հայաստանի բնակչության աշխատանքային միգրացիայի էթնոմշակութային և սոցիալական հետևանքները: Համակողմանիորեն վերլուծվում են աշխատանքային միգրացիայի պատճառները, միգրանտների սոցիալ-մասնագիտական կազմը, ազգակցական կապերի նշանակությունը այդ խմբերի ձևավորման գործում, ցանցային միգրացիայի դերը մեկնման նախընտրելի ուղղությունների, միջէթնիկ շփումների ազդեցությունը միգրանտների ինքնության, մշակութային և լեզվական վարքի վրա: Միգրանտները, սոցիալական հարաբերությունների և ինստիտուտների մի համակարգից տեղափոխվելով մեկ այլ՝ սոցիալ-մշակութային նոր միջավայր, արտահանում են նաև իրենց ազգային մշակույթի մի շարք տարրեր: Գրքում մանրամասն վերլուծվում է աշխատանքային միգրացիայի ունեցած ազդեցությունը արդի ընտանիքի մոդելի փոփոխության և էթնոժողովրդագրական գործընթացների վրա: Աշխատությունը կարող է հետաքրքրել միգրացիայի խնդիրներով զբաղվող հասարակական և հումանիտար ոլորտի մասնագետներին, այդ հարցում պետական քաղաքականություն մշակողների և ընթերցողների լայն շրջանակին:

Հեղինակներ / Authors: 
Գալստյան Միհրան
Տարի / Year: 
2023
Վայր / Place: 
Երևան
Ֆայլեր / Files: