Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

Երազ և տեսիլ. իրականության և երևակայության սահմանին

 ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտը համատեղ կազմակերպում են հանրապետական գիտաժողով «Երազ և տեսիլ. իրականության և երևակայության սահմանին» թեմայով՝ ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի 21T-6B141 Երազը և տեսիլքը հայ գրականության մեջ և մշակույթում գիտական նախագծի շրջանակում:

Գիտաժողովին կարող են մասնակցել նշված թեմայի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ տարբեր ոլորտներից.

 · Գրականագիտություն

· Բանագիտություն

 · Ազգագրություն

· Հոգեբանություն

 · Սոցիոլոգիա

 · Արվեստաբանություն

 · Պատմագիտություն

Գիտաժողովը անցկացվելու է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում 2023 թ. սեպտեմբերի 28-29-ին:

 Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է զեկուցման վերնագիրը, դրույթները (շուրջ 250 բառ) և մասնակցության հայտը մինչև 2023 թ. սեպտեմբերի 5-ն   ուղարկել hayriyan.1976@mail.ru էլեկտրոնային հասցեին:

 Հայտերի ստացումից հետո ընդգրկված մասնակիցներին գիտաժողովի մանրամասները կտեղեկացվեն մինչ սեպտեմբերի 20-ը:

 Գիտաժողովի կազմկոմիտե՝

 Նախագահ՝ Արսեն Բոբոխյան, պ.գ.թ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի տնօրեն

 Պատասխանատու քարտուղար՝ բ.գ.թ. Լուսինե Հայրիյան 

 Անդամներ՝

 Ավիկ Իսահակյան, բ.գ.դ., պրոֆեսոր

 Պետրոս Դեմիրճյան,բ.գ.դ.

 Հերիքնազ Որսկանյան, բ.գ.թ.

 Տորք Դալալյան, բ.գ.թ.

 Սաթենիկ Ավետիսյան, բ.գ.թ., դոցենտ

 Լիլիթ Սիմոնյան, բ.գ.թ.

 Անի Ղազարյան, բ.գ.թ.

 Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է:

 Գիտաժողովը անցկացվելու է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում 2023 թ. սեպտեմբերի 28-29-ին:

Wed, 07/05/2023 - 18:30