Երվանդ Լալայան-160․ այցելություն մեծանուն գիտնականի շիրիմին

Thu, 03/14/2024 - 12:45

Մարտի 13-ին լրացավ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանի ծննդյան 160-ամյակը։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցները, միանալով Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությանը, այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝  Երվանդ Լալայանի շիրիմին` հարգանքի տուրք մատուցելու մեծանուն գիտնականի հիշատակին։
Եր․ Լալայանի հիշատակին իրենց երախտիքի խոսքն ասացին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը, Հայոց ազգագրության թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանը, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը և ՀԱԻ ազգագրության բաժնի վարիչ Սուրեն Հոբոսյանը։