Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

Վարդան Հայրապետյանի (1948–2019) 75-ամյակին նվիրված «Армянский гуманитарный вестник» ամսագրի 11-րդ համարի երկհատորյակի հատուկ թողարկման շնորհանդեսը

Fri, 04/19/2024 - 16:30

Ապրիլի 19-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ)  ընթերցասրահում կայացավ բանասեր և հերմենևտ Վարդան Հայրապետյանի (1948–2019) 75-ամյակին նվիրված «Армянский гуманитарный вестник» ամսագրի 11-րդ համարի երկհատորյակի հատուկ թողարկման շնորհանդեսը։ Ներկա էին ամսագրի գլխավոր խմբագիր Արեգ Բայանդուրը, Վ․ Հակոբյանի հարազատները, աշխատանքային ընկերները և այլ հյուրեր։ ՀԱԻ-ին փոխտնօրեն Տորք Դալալյանը ողջունեց ներկաներին, կարևորեց Վ․ Հայրապետյանի ավանդը ներկայացվող հանդեսի կայացման գործում։ ՀԱԻ-ի «Армянский гуманитарный вестник» ամսագիրը հիմնադրվել է 2006 թվականին Վ․ Հայրապետյանի և ընկերների նախաձեռնությամբ ու նվիրումի շնորհիվ։ 
Շնորհանդեսին ներկայացվող համարները կազմել էին ՀԱԻ Մշակութային մարդաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանը և Արմեն Գրիգորյանը (Մոսկվա), ովքեր և իրենց խոսքն ասացին Վ․ Հայրապետյանի մասին։
Վ․ Հայրապետյանին ներկայացրեցին նաև  հատորների գրախոսներ, ռուս-հայկական համալսարանի համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանն ու պատմաբան, բյուզանդագետ Մանե-Էրնա Շիրինյանը, աշխատակից «Разговоры о круглых и абсолютных числах» աշխատության համահեղինակ Արա Գուլյանը, Հայրապետյանի ընկերներից Արծրունի Սահակյանը, Էլզա Գուցունովան, մորաքրոջ որդին՝ Լևոն Հակոբյանը և այլք։  Բոլորի խոսքում Վ․ Հայրապետյանը եղել է մեծ մտավորական, «խիստ» բանասեր։ 
«Армянский гуманитарный вестник» ամսագրի ներկայացվող համարի առաջին մասը ներառում է գիտնականի տեքստերի ընտրանին՝ հատվածներ նրա «Толкуя слово» գրքից և ավելի ուշ գրած դրա լրացումները։ Առանձին բաժնում ներառված էին Վ. Տոպորովի, Ս. Բոչարովի և Վ. Բիբիխինի ակնարկները երևանցի իրենց գործընկերոջ և նրա գիտական աշխատանքների մասին։
Հատորի մեջ ներառվել են Հայրապետյանի և երեք համահեղինակների՝ Լ․ Աբրահամյան, Գ․ Առաքելյան և Ա․ Գուլյան, «Разговоры о круглых и абсолютных числах» աշխատանքից հատվածներ։ Համարի առաջին մասը եզրափակում են Վ․ Հայրապետյանի ազդեցությամբ ստեղծված ստեղծագործությունները և նրա ուսանողների՝ Լ․ Մելիքսեթյանի, Կիմա Վանեսկեղյանի, Անուշ Հովհաննեսյանի, Սեդա Այվազյանի հուշերը։ Համարի երկրորդ մասը ներառում է Վարդան Հայրապետյանի և ռուս նշանավոր բանասերներ Վ. Ն. Տոպորովի, Ս. Գ. Բոչարովի և Վ. Վ․ Բիբիխինի նամակագրությունը, ինչպես նաև կենսամատենագիտական նյութեր և գիտնականի հետ վերջին զրույցներից մեկի ձայնագրության սղագրություն: Նյութերի մեծ մասը հրապարակվում է առաջին անգամ։