Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

Հ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) կազմավորման 80 ամյակի առթիվ կայացավ «Գիտություն» բացօթյա ցուցահանդեսը

Tue, 04/23/2024 - 10:30 to Fri, 04/26/2024 - 18:30

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) կազմավորման 80 ամյակի առթիվ Երևանում՝ ակադեմիայի բակում, ապրիլի 23-ին կայացավ «Գիտություն» բացօթյա ցուցահանդեսը։ Այն կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԳԱԱ-ի նախաձեռնությամբ։ 
Ցուցահանդեսին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունները, գործընկերները, ՀՀ  ԿԳՄՍ_ն և  ՀՀ պետական խոշոր բուհերը:
Ցուցահանդեսի տաղավարներում ցուցադրվում էին գիտական փորձեր, անցկացվեցին հետաքրքիր վիկտորինաներ, որոնց մասնակիցները կազմակերպիչների կողմից ստացան նվերներ:
 Ցուցահանդեսի ներկաներին ողջունեց ու ընթացքին հաջողություն մաղթեց ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորեց ցուցահանդեսի կայացումը` ընդգծելով հատկապես դրանում դպրոցականների, ուսանողների, ուսուցիչների և գիտնականների ներգրավածությունը։
Ելույթներից հետո կազմակերպիչները, այցելուները շրջեցին տաղավարներում, ծանոթացան ցուցադրությանը, որին մասնակցում էր նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը(ՀԱԻ)՝ տնօրեն Արսեն Բոբոխյանի գլխավորությամբ։ ՀԱԻ-ի տաղավարում ցուցադրված էին ինստիտուտի տարբեր տարիների հրատարակություններ, հնագիտական գտածոներ և այլ նյութեր, որոնք ներկայացնում  էին ինստիտուտի գործունեությունը։

Ցուցադրվող գրքերի շարքում էին Սուրեն Հոբոսյանի և Բորիս Գասպարյանի համահեղինակությամբ «Խաղողը եւ գինու մշակույթը»․ 2021թ․, ՀԱԻ նախկին տնօրեն Պավել Ավետիսյանի մասին «Systemising the Past, dedicated to the anniversary of Pavel Avetisyan»․ 2023թ․, «Ծովային Հայաստան, Ուդուրի Էթիունի երկրի հնագիտական ժառանգությունը» ժողովածուն․ 2023թ․ Համլետ Պետրոսյանի, «Խաչքար»․ 2008թ․, Արսեն Բոբոխյանի «Վիշապը հեքիաթի եւ իրականության սահմանին»․ 2019թ և Կավտարաձեի «Памятники армянской культуры»․ 2022թ․ և այլն։