
Արմին Թ. Վեգների փոխհարաբերությունները Սփյուռքի և Հայաստանի հասարակական, քաղաքական գործիչների հետ, միաժամանակ վեր հանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա, որպես ականատեսի վկայությունները և պատումները: Նրա արխիվում պահվող ազգագրական անտիպ նյութերի զգալի մասը մինչ օրս հրապարաված չէ: Դրանք մեծ արժեք ունեն հայ ժողովրդի պատմության, ազգագրական ժառանգության և մշակույթի տարաբնույթ հիմնահարցեր գիտական լայն շրջանառության մեջ դնելու առումով: Որպես գրող և հրապարակախոս Վեգներն անուրանալի դեր կատարեց Հայոց մեծ եղեռնը աշխարհին ներկայացնելու ուղղությամբ: