Հարգելի պարոն/տիկին
Ինստիտուտի 2018 թվականի տարեկան հաշվետվության նախապատրաստման համար մինչև ս/թ. նոյեմբերի 30-ը բաժնի վարիչին ներկայացնել անհատական տարեկան հաշվետվությունը (ձևը կցվում է):
Հաշվետվությունների ներկայացման կարգը
Բաժինների նիստերում քննարկված և երաշխավորված հաշվետվությունները ներկայացվում են հեղինակների ստորագրությամբ:
Բաժնի ամբողջական հաշվետվությունը (բաժնի ընդհանուր հաշվետվությունը և անհատական հաշվետվությունները) պետք է ներկայացնել մեկ կազմի մեջ` ընդհանուր և անհատական հաշվետվությունները երաշխավորող բաժնի նիստի արձանագրության քաղվածքով: Հաշվետվությունները հարկ է ներկայացնել նաև համակարգչային կրիչով` հայերենը` Sylfaen, ռուսերենը և անգլերենը` Times New Roman-տառատեսակներով, տողամիջի չափը`1,5 :