«Կ. Գ. Յունգ - 145». Ի՞նչ է անալիտիկ հոգեբանությունը և ինչպես է այն աշխատում (ոչ հոգեբանների համար)

Thu, 07/02/2020 -
19:00 to 20:30

 

«Կ. Գ. Յունգ - 145» միջոցառումների շրջանակում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և ԳիՀԻ հայագետների և հոգեբանների միավորումը ս. թ. հուլիսի 2-ին, 3-ին, 9-ին, 10-ին և 11-ին անցկացնում է սեմինարների շարք:

Առաջին սեմինարը տեղի կունենա հուլիսի 2-ին ժամը 19:00-ին: Սեմինարի վերնագիրն է. «Ի՞նչ է անալիտիկ հոգեբանությունը և ինչպես է այն աշխատում (ոչ հոգեբանների համար)», բանախոս՝ Լիլիթ Սիմոնյան:

Անալիտիկ հոգեբանությունը Կ. Գ. Յունգի հիմնադրած հոգեթերապիայի դպրոցն է, որի հիմքում այցելուների անգիտակցականի հետ կատարվող վերլուծական աշխատանքն է: Անգիտակցականը առավել գործունյա է, երբ իջած է գիտակցության շեմը, և սովորաբար առողջ մարդիկ հանդիպում են անգիտակացականի հաճախ շատ տարօրինակ բովանդակություններին իրենց երազներում: Այդուհանդերձ, անգիտակցականը մշտարթուն է, և այդ նույն բովանդակությունները գիտակցությունից ու կամքից անկախ հանդես են գալիս մտածողության և հատկապես երևակայության ու ստեղծագործության մեջ: Անգիտակցականի լեզուն խորհրդանշանների լեզու է: Յունգյան անալիտիկ հոգեբանությունն այսու գլխավորապես խորհրդանշանների վերլուծության համակարգ է:
Սեմինարի ընթացքում կարելի է ծանոթանալ այն բանին, թե ինչպես է հոգեբանը` այցելուի անգիտակցականի բովանդակությունը վերլուծելու միջոցով օգնում նրան պարզել սեփական թույլ և ուժեղ կողմերը և լուծում տալ իրեն հուզող ու տանջող խնդիրներին:

 

Սեմինարն առցանց է, կարող եք միանալ այս հղումով: