Գիտական նստաշրջան՝ նվիրված «Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվան»
Ս.թ. նոյեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ-ում կկայանա գիտական նստաշրջան՝ նվիրված «Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվան» (հռչակված UNESCO-ի կողմից 2001 թ.-ին):
Նստաշրջանը սկսվում է ժ. 13:40 ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պ., 24, 2-րդ հարկ):
Զեկուցումներով հանդես կգան՝
- Պրոֆ. Վալերի Տուչինը (ՌԴ)՝ «Կենսաբժշկական օպտիկական պատկերման և լուսաթերապիայի խնդիրների լուծման նորարարական մոտեցումներ» թեմայով;
- Պրոֆ. Լևոն Եպիսկոպոսյանը՝ «Ծագումից մինչև ինքնություն․ հայերի գենետիկական ուղին» թեմայով;
- Պ.գ.դ. Արսեն Բոբոխյանը՝ «Վիշապաքարերը նորագույն հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» թեմայով:
- Հրավիրվում են մասնակցելու գիտնականները, բուհերի ուսանողները և ավագ դպրոցների աշակերտները:
Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfGqcXbkCiYwOD3Q5G7Yl1w0xq9eTLjRTEkdU2fWpPy90KHAw/viewform?usp=publish-editor