Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայտարարություններ

Միջազգային գիտաժողով ԱՎԱՆԴԱԿԱՆ ՎԻՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՇԱՐԺԱՌԻԹ, ՆՊԱՏԱԿ, ԱԿՆԿԱԼԻՔ

Միջազգային գիտաժողով ԱՎԱՆԴԱԿԱՆ ՎԻՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՇԱՐԺԱՌԻԹ, ՆՊԱՏԱԿ, ԱԿՆԿԱԼԻՔ

17-11-2026 10:00
Հ ԳԱԱ hնագիտության և ազգագրության ինստիտուտը և Հայաստանի գինու պատմության թանգարանը կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ նվիրված վիմագրական ավանդույթի բազմամյա պատմու-թյանը, փոխակերպումներին և առանձնահատկություններին՝ տարածության և ժամանակի հոլովույթում:
 
Գիտաժողովի մասնակցության հայտը՝ համապատասխան ամփոփագրով (300–400 բառ), պետք է արտահայտի զեկուցման գիտական նորույթը և առնչվի ներքոնշյալ թեմաներին․
▪ ավանդական վիմագրություն. ժայռապատկերագրությունից՝ միջնադարյան գրային համակարգեր,
▪ վիմագրական կառուցատիպեր, կայուն բանաձևեր,
▪ միջգիտակարգային առնչություններ,
▪ գրակիր հուշարձաններ,
▪ գիր և արվեստ,
▪ գիր և լեզու:
 
????Գիտաժողովը տեղի կունենա 2026 թ. նոյեմբերի 17–19-ը՝ Երևանում և Հայաստանի գինու պատմության թանգարանում (ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Սասունիկ)։ Գիտաժողովի շրջանակում նախատեսվում է նաև շրջայց թանգարանում և նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցական համալիրում։
????Զեկուցման ամփոփագիրը, որը պետք է ներառի նաև մասնակցի գիտական աստիճանը և աշխատավայրը (առկայության դեպքում), անհրաժեշտ է ուղարկել մինչև 2026 թ. հոկտեմբերի 1-ը՝ երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն։
Կազմկոմիտեի կողմից հավանության արժանացած հայտերի հեղինակները գիտաժողովի մասնակցու-թյան մասին կտեղեկացվեն մինչև հոկտեմբերի 15-ը: Լավագույն զեկուցումները հոդվածների տեսքով կհրատարակվեն առանձին ժողովածուով՝ մինչև 2027 թ. սեպտեմբերի 1-ը:
Գիտաժողովի հիմքում Հայկական լեռնաշխարհում վիմագրման ավանդույթին նվիրված թեմատիկ ծրա-գիրն է, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի դրամաշնորհով (24SSAH-6A011):
 
???? Հայտերն ուղարկել՝ epigraphy@iae.am
✒️Գրչանկարը՝ Հառիճավանքի Կաթողիկե եկեղեցու արևելյան քիվի ծաղկագիր արձանագրություն, 13-րդ դար։
Տեսնել ավելին
«Սահմանային մշակութային ժառանգություն․ փաստագրում, մշտադիտարկում, պահպանում և պաշտպանություն» խորագրով միջազգային գիտաժողով

«Սահմանային մշակութային ժառանգություն․ փաստագրում, մշտադիտարկում, պահպանում և պաշտպանություն» խորագրով միջազգային գիտաժողով

30-10-2026 09:00

Սիրով տեղեկացնում ենք, որ 2026 թ․ հոկտեմբերի 29-30-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում (Երևան) տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ «Սահմանային մշակութային ժառանգությունփաստագրում, մշտադիտարկում, պահպանում և պաշտպանություն» խորագրով։ Հոկտեմբերի 30-31-ը նախատեսվում է նաև դաշտային այց Իջևան՝ Տավուշի մարզ։

Գիտաժողովը կազմակերպվում է Մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ ծրագրի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնեական Արևելքի ուսումնասիրության կենտրոնի, ինչպես նաև Ավստրիայի և Հայաստան «Կապույտ վահան» կազմակերպությունների կողմից։

Գիտաժողովը նպատակ ունի ուսումնասիրել սահմանային տարածքներում մշակութային ժառանգության դերը՝ որպես ինքնության, հիշողության և հասարակական կառուցվածքի կարևոր բաղադրիչ։

Քննարկվող հիմնական թեմաներն են՝
• մշակութային ժառանգության փաստագրում,                  
• մշտադիտարկման մեխանիզմների զարգացում,    
• պահպանման մարտահրավերներ,    
• պաշտպանության ռազմավարություններ՝ ներառելով տեղական համայնքները և տարբեր կառույցներ։

Գիտաժողովին մասնակցելու ցանկություն ունեցող հետազոտողները հրավիրվում են մինչև 2026 թ․ մայիսի 30-ը ներկայացնել մինչև 300 բառից բաղկացած զեկուցման ամփոփագիր և համառոտ ինքնակենսագրական հետևյալ

էլ․ հասցեին՝ bchc2026@gmail.com։

Աշխատանքային լեզուն՝ անգլերեն։ Զեկույցների տևողությունը՝ 20 րոպե (հաջորդող 10 րոպե քննարկմամբ)։

Գիտաժողովն իրականացվում է ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ (ծրագիր N 23RL-6A006)։

Սիրով հրավիրում ենք մասնակցելու և նպաստելու սահմանային մշակութային ժառանգության ուսումնասիրմանն ու պահպանությանը։

 

 

Տեսնել ավելին
ՀԱԻ-ում տեղի կունենա Լիանա Ավետիսյանի «Ս. Ստեփանոս Նախավկան հայ կրոնական տեքստերում, ժողովրդական պատկերացումներում և արդի պրակտիկաներում» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը։

ՀԱԻ-ում տեղի կունենա Լիանա Ավետիսյանի «Ս. Ստեփանոս Նախավկան հայ կրոնական տեքստերում, ժողովրդական պատկերացումներում և արդի պրակտիկաներում» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը։

04-08-2026 12:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. օգոստոսի 4-ի նիստում՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Լիանա Ավետիսյանի «Ս. Ստեփանոս Նախավկան հայ կրոնական տեքստերում, ժողովրդական պատկերացումներում և արդի պրակտիկաներում» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը։

Ատենախոսությունը նվիրված է հայ կրոնական տեքստերում Ս. Ստեփանոս Նախավկայի կերպարի աստվածաբանական և պատմական քննությանը, ժամանակակից Հայաստանի հոգևոր-ծիսական իրողությունների համատեքստում վերջինիս պաշտամունքի ժողովրդական ընկալումների ու արդի դրսևորումների վերլուծությանը: Աշխատանքի արդիականությունը պայմանավորված է հայագիտության մեջ վարքաբանական և ազգագրական շերտերի համապարփակ ու միջգիտակարգային հետազոտության անհրաժեշտությամբ, քանի որ սրբի կերպարը հայկական հոգևոր մշակույթի առանցքային և բազմաշերտ երևույթներից է։ Հետազոտության հիմքում կանոնական մատենագրական ավանդույթի և ժողովրդական հավատալիքների միջև առկա փոխառնչությունների վերհանումն է, ինչը թույլ է տալիս բացահայտել քրիստոնեական վարքագրական տեքստերի փոխակերպումը հանրային գիտակցության մեջ՝ դրանց գործառնական և ծիսական վերաիմաստավորման համատեքստում։ Միջնադարյան քարոզգրական, կանոնական ու պատմագրական սկզբնաղբյուրների քննությամբ՝ աշխատանքում համակարգվում և ամբողջացվում են սրբին նվիրված պաշտամունքային վայրերն ու դրանց հետ կապված ծիսական արարողակարգերը։

Արդի ժամանակաշրջանում թեման առանձնահատուկ կարևորություն է ստանում կրոնական գործառույթների արագընթաց փոփոխությունների համատեքստում, ինչն առաջնահերթ է դարձնում ուխտագնացության ու տոնածիսական մշակույթի ավանդական դրսևորումների և դրանց արդի ձևափոխումների փաստագրումն ու վերլուծությունը: Բացի այդ, սրբի կերպարի քննությունը պատմաշխարհագրական համատեքստում նպաստում է վտանգված կամ կորսված մշակութային ժառանգության վերարժևորմանը՝ հիմնավորելով հայ հոգևոր-մշակութային, այդ թվում՝ ոչ նյութական մշակութային արժեքների շարունակականությանը:

 

Գիտական ղեկավար՝

  • պ. գ. թ. Հրանուշ Սերգեյի Խառատյան

Պաշտոնական ընդդիմախոսներ`

  • պ.գ.դ. Հակոբ Մարտայի Չոլաքյան
  • պ.գ.թ. Հայկ Երջանիկի Հակոբյան

Առաջատար կազմակերպություն՝

  • Երևանի պետական համալսարան

 

 

Տեսնել ավելին
ՀԱԻ-ում տեղի կունենա Անի Սարատիկյանի «Շնող գետի ավազանը երկաթի դարում (ըստ հնագիտական նորահայտ տվյալների)» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը

ՀԱԻ-ում տեղի կունենա Անի Սարատիկյանի «Շնող գետի ավազանը երկաթի դարում (ըստ հնագիտական նորահայտ տվյալների)» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը

02-08-2026 14:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. օգոստոսի 4-ի նիստում՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա Անի Սարատիկյանի «Շնող գետի ավազանը երկաթի դարում (ըստ հնագիտական նորահայտ տվյալների)» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը։

Սույն աշխատանքում ուսումնասիրվում են ՀՀ Լոռու մարզի Թեղուտի արդյունաբերական նշանակության գունավոր մետաղների՝ պղնձի և մոլիբդենի հանքավայրի տարածքում գտնվող երկաթեդարյան դամբարանադաշտերը։ Դրանք սփռված են հանքավայրի տարածքով անցնող Շնող գետի մերձակայքում։ Շնող գետը Դեբեդի խոշոր վտակներից մեկն է։ Այն սկիզբ է առնում Գուգարքի լեռնաշղթայի հյուսիսահայաց անտառապատ լանջերից, անցնում Թեղուտ և Շնող գյուղերի տարածքով և աջ կողմից միանում Դեբեդին՝ ծովի մակերևույթից 520 մ բարձրության վրա։

Վերջին տարիներին այնտեղ պեղվել է 311 դամբարան, որոնցից մեկը վաղ բրոնզեդարյան  (Փիջուտ № 17), ինը՝ ուշ բրոնզեդարյան (Դուքանաձոր № 1, 2, 3, 4, և Բովեր 1 № 47, 48, 49, Թեղուտ 1 № 1, 2 երեքը՝ միջնադարյան (Բաղերի ճալա № 12, 13, 14 298 դամբարան պատկանում է երկաթի դարին, որոնցից սյուն աշխատանքում ընդգրկվում են 131 (43.96%)

 

Գիտական ղեկավար՝

  • պ. գ. դ. Հայկ Գրիգորի Ավետիսյան

Պաշտոնական ընդդիմախոսներ`

  • պ.գ.դ. Գարեգին Սահակի Թումանյան
  • պ.գ.դ., դոցենտ Արտակ Վարդգեսի Գնունի

Առաջատար կազմակերպություն՝

  • Հայաստանի պատմության թանգարան

 

 

 

Տեսնել ավելին
«Սյունեաց աշխարհի բերդերը. ԹԺԴ դարեր» գրքի շնորհանդես

«Սյունեաց աշխարհի բերդերը. ԹԺԴ դարեր» գրքի շնորհանդես

24-06-2026 15:00

Ս.թ. հունիսի 14-ին, ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ-ում տեղի կունենա Արա Զարյանի «Սյունեաց աշխարհի բերդերը. ԹԺԴ դարեր» գրքի շնորհանդեսը։

Գիրքը կներկայացնեն հեղինակը՝ ճարտարապետ Արա Զարյանը և ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայկազուն Գրիգորյան։

Մուտքն ազատ է։

Տեսնել ավելին
«Կանանց կերպարները «Սասնա ծռեր» էպոսում» վերնագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանություն

«Կանանց կերպարները «Սասնա ծռեր» էպոսում» վերնագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանություն

12-06-2026 12:30

Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ ս/թ հունիսի 12-ին, ժ. 12:30-ին, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում գործող ԲԿԳԿ - 003 մասնագիտական խորհրդում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Բանահյուսության տեքստաբանության բաժնի հայցորդ Ալինա Ամբիկի Ղարիբյանի «Կանանց կերպարները «Սասնա ծռեր» էպոսում» վերնագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը Ժ.01.05 «Բանահյուսություն» մասնագիտությամբ:

Տեսնել ավելին
«Տոնը և տոնահանդեսի մշակույթը որպես անցյալի և ներկայի  մշակութակերտ տեքստ» թեմայով գիտաժողովի հրավեր

«Տոնը և տոնահանդեսի մշակույթը որպես անցյալի և ներկայի  մշակութակերտ տեքստ» թեմայով գիտաժողովի հրավեր

12-06-2026 09:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը՝ «Ավանդական մշակութային ժառանգության դրսևորումների կիրառումը քաղաքականության մեջ. հնարավորություններ և առաջարկներ» ծրագրի շրջանակներում, և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների  հայկական կենտրոնը 2026թ․ հունիսի 12-15-ին ծրագրում են գիտաժողով/աշխատաժողով՝  «Տոնը և տոնահանդեսի մշակույթը որպես անցյալի և ներկայի  մշակութակերտ տեքստ» թեմայով։ Գիտաժողովը տեղի կունենա 2026թ․ հունիսի 12-ին և 13-ին, աշխատաժողովը՝ հունիսի 14-ին և 15-ին։ Գիտաժողովին ներկայացվող զեկույցները կարող են վերաբերել հետևյալ թեմատիկ շրջանակներին․

  • Հայկական ավանդական տոնացույցը և տոնահանդեսի մշակույթը միջնադարում
  • Տոները և տոնահանդեսը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920 թթ․)
  • Տոնահանդեսի քաղաքականությունը և մշակույթը ԽՍՀՄ-ում և Խորհրդային Հայաստանում (1920-1990 թթ․), այդ թվում՝ արգելված տոները և դրանց գոյատևման ձևերը
  • Տոնը և տոնահանդեսի մշակույթը Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ պաշտոնական, ավանդական  և նորամուտ տոներ:
Տեսնել ավելին
«Aruch. Rediscovering A Medieval Armenian Capital (Archaeological Campaigns 2022–2025)» գրքի շնորհանդես

«Aruch. Rediscovering A Medieval Armenian Capital (Archaeological Campaigns 2022–2025)» գրքի շնորհանդես

01-06-2026 11:00

2026 թվականի հունիսի 1-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի կլոր դահլիճում (հասցե՝ Բաղրամյան 24, Երևան) տեղի կունենա «Aruch. Rediscovering A Medieval Armenian Capital (Archaeological Campaigns 2022–2025)» գրքի շնորհանդեսը։

Ողջույնի խոսքով հանդես կգան՝

  • Ալֆրեդ Քոչարյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարաի տեղակալ

  • Ն.Գ. Ալեսանդրո Ֆերանտի

ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

  • Պավել Ավետիսյան

 ՀՀ ԳԱԱ փոխնախագահ

  • Ադրիանո Վալերիո Ռոսսի

ԻՍՄԵՕ-ի նախագահ

  • Արսեն Բոբոխյան

 ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր

  • Հարություն Վանյան

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ

Գիրքը կներկայացնեն՝

  • Աստղիկ Բաբաջանյան

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական քարտուղար, Արուճի հնագիտական արշավախմբի ղեկավար

  • Սերջիո Ֆերդինանդի

ԻՍՄԵՕ-ի փոխնախագահ, Արուճի հնագիտական արշավախմբի ղեկավար, AICS գործակալության Արուճի նախագծի պատասխանատու

Արուճի միջնադարյան պատմամշակութային ժառանգության մասին գիտական նոր հատորը ներկայացնում է հայ-իտալական հնագիտական ​​համագործակցության չորս տարվա արդյունքները և առաջարկում հնավայրի համապարփակ վերագնահատում՝ որպես միջնադարյան Հայաստանի քաղաքական, մշակութային և տնտեսական նշանակալի կենտրոն: Ուսումնասիրության առանցքը միջնադարյան ամրոցն է, որը ներկայացվում է Արուճի ավելի լայն կառուցապատված և մշակութային լանդշաֆտի համատեքստում՝ վերակառուցելով դրա ճարտարապետական ​​​​հորինվածքը, ֆունկցիոնալ տարածքները և բնակեցման, վերօգտագործման և փոխակերպման երկարաժամկետ հաջորդականությունները միջնադարից մինչև վաղ ժամանակակից շրջանը: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Արուճը, համատեղելով կրոնական և աշխարհիկ իշխանությունը և ունենալով զարգացած ամրաշինական և ենթակառուցվածքային համակարգ, ոչ միայն բնակավայր կամ ճանապարհային կանգառ էր, այլև միջնադարյան կյանքի բազմաֆունկցիոնալ և աշխույժ կենտրոն:

Գրքի երկրորդ բաժինն անդրադառնում է մշակութային ժառանգության դերին՝ որպես գյուղական զարգացման կայուն շարժիչ ուժ, և ներկայացնում Արուճի պահպանման, վերականգնման և արժևորման ընթացիկ ծրագրերը՝ նպատակ ունենալով ներառել հնագիտական հետազոտությունները ժառանգության կառավարման և էկո-հնագիտական պուրակի զարգացման մեջ:

Տեսնել ավելին
«Սրբացված բեկորների հայտնությունը․ Արտաշատի ութանիստ եկեղեցին. չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտում» . ցուցահանդես-աշխատարան

«Սրբացված բեկորների հայտնությունը․ Արտաշատի ութանիստ եկեղեցին. չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտում» . ցուցահանդես-աշխատարան

29-05-2026 10:00

Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Սրբացված բեկորների հայտնությունը․ Արտաշատի ութանիստ եկեղեցին. չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտում» խորագրով ցուցահանդեսի բացմանը և մասնագիտական քննարկմանը։

Միջոցառումը տեղի կունենա ս.թ. մայիսի 29-ին, ժամը 10:00-ին, Մատենադարանում:

Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Մյունստերի համալսարանի Անտիկ և Քրիստոնեական հնագիտության ինստիտուտի և «Մատենադարան, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ»-ի համատեղ կազմակերպած այս հատուկ միջոցառումը առաջին անգամ հանրայնորեն ներկայացնում է Արտաշատ հնավայրում, Խոր Վիրապի մերձակայքում վերջերս բացահայտված  ութանիստ եկեղեցու հնագիտական պեղումների արդյունքները:

 

Տեսնել ավելին
«Կոնֆիլկտ, տարածք և անդրազգայնություն․ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն» գրքի շնորհանդես

«Կոնֆիլկտ, տարածք և անդրազգայնություն․ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն» գրքի շնորհանդես

25-02-2026 11:00

2026 փետրվարի 25 -ին, ժամը 11․00- ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի է ունենալու Արսեն Հակոբյանի (Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Հայաստան) և Մարչելլո Մոլլիկայի (Մեսսինայի համալսարան, Իտալիա) համահեղինակությամբ «Palgrave Macmillan» գիտական հեղինակավոր հրատարակչությունում վերջերս լույս տեսած «Կոնֆիլկտ, տարածք և անդրազգայնություն․ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն» [Conflict, Space and Transnationalism: An Ethnography of the Second Nagorno-Karabakh War. Palgrave Studies in Urban Anthropology, Palgrave Macmillan. 2025] գրքի ներկայացում-քննարկումը։

Տեսնել ավելին
XXIII տարեկան ասպիրանտական հայագիտական համաժողով

XXIII տարեկան ասպիրանտական հայագիտական համաժողով

21-02-2026 10:00

Միջոցառումների ծրագիր/ Փետրվարի 21/ Մարտի 7, 14

Շաբաթ օրերին՝ 10:00–12:00 PST Zoom-ի միջոցով

 

Շաբաթ, Փետրվարի 21, 2026 թ.

Նիստավար՝ Մարտին Ադամյան (UCLA) 

 

  • Բացման խոսք

Նորա Բայրամյան 
Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների բաժին, UCLA                                                                                                                                                Հայագիտական ասպիրանտական համաժողովի համակիրծիչ  

Գ․ դ․ Պիթեր Քոուվ
Նարեկացի Հայագիտական ամբիոնի պրոֆոսոր
Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների բաժին, UCLA

 

  • Միջնադարյան արվեստը և գրչական պրակտիկան

Նիստավար՝  Լորի Փիրինջյան (UCLA)

Օվսաննա Խաչատրյան (Մատենադարան, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ)

Կրիպտոգրաֆիկ ավանդույթները միջնադարյան ձեռագրերում. մշակութային գաղտնիություն և միջմշակութային համեմատություններ

Մայքլ Բլոմքվիստ (Արևելյան Իլինոյսի համալսարան)

Հայկական արվեստի պատկերագրությունը և դրա կապը երկու իսլամական ավանդույթներում պատկերային ներկայացման աճի հետ

 

  • Հայերի գործունեությունը Օսմանյան և Ռուսական կայսրություններում 19-րդ և 20-րդ դարերի սկզբին

Նիստավար` ՝Նորա Բայրամյան (UCLA)

Սահիկա Կարաթեփե (Բինգհեմթոնի համալսարան (SUNY))

Արդյունահանում և գյուղական աշխատանք Բարդիզագում. Ածխի արտադրությունը և հայ գյուղացիությունը (1790-1890-ականներ)

Մետե Ուլաթաշ (Պենսիլվանիայի պետական համալսարան)

Ազատազրկման տարածքներ, ձևավորման վիճակներ. հայկական քաղաքական բանտարկյալները Օսմանյան կայսրության ուշ շրջանում

Իրինա Բադալյան (Երևանի պետական համալսարան)

Թիֆլիսը 19-րդ դարի երկրորդ կեսին. հայագիտական ​​​​հայացքներ և քաղաքային ինքնակառավարման ինստիտուտներ կայսերական և ազգային նախագծերի համատեքստում


Շաբաթ, մարտի 7, 2026 թ.

Նիստավար՝  Արամ Ղուգասյան (UCLA)

 

  • Հայկական լեռնաշխարհի նախապատմական հնագիտություն

Մարիամ Սարիբեկյան (ՀՀ ԳԱԱ)

Վաղ բրոնզի դարաշրջանի մարդկանց հավատալիքներն ու կենսակերպը՝ կավե արձանիկների հիման վրա

Արտյոմ Անանյան (Երևանի պետական համալսարան)

Տավուշի շրջանի բրոնզի և երկաթի դարաշրջանի հնագիտական լանդշաֆտի մոդելավորում GIS-ի վերլուծության միջոցով

 

  • Էթնո-ազգային պատկերացում և մշակույթ

Կասանդր Լեժոսն (Լոզանի համալսարան)

Զվարթնոցի կրկնօրինակում. ճարտարապետական մոդելները միջնադարյան հիշողության և նոր շրջանի ժառանգության միջև

Մարգարիտա Խախանովա (Մասարիկի համալսարան)

Թաքնված խորհրդային իդեոլոգիա. Երևանի մայրաքաղաքի կառուցումը

Ջոնաթան Հոլիս (Արևելյան Իլինոյսի համալսարան)

Լսելով հայկական Բաքուն. պատմություն և հիշողություն թվային սփյուռքում


Շաբաթ, մարտի 14, 2026 թ.

Նիստավար՝  Մարտին Ադամյան (UCLA)

 

  • Հայկական լրատվամիջոցները արդի և ժամանակակից համատեքստում

Վարում է Ալեքիա Հաթունը  (UCLA)

Արմենուհի Մուրադյան (Հալլե-Վիտենբերգի համալսարան)

Հայ կանայք կայսրությունների միջև. առաջին ներդրումները տպագիր մամուլում

Դիանա Ղազարյան (Պազմենի Պետրոս Կաթոլիկ համալսարան)

Միջնորդություն կայսրություններում. Քրիքորյան ստուդիան և հայկական սոցիալական գործակալությունը Օսմանյան ու Մանդատային Երուսաղեմում վիզուալ մշակույթի միջոցով

Անի Քոջոյան (Երևանի պետական համալսարան)

Լեզու, իշխանություն և գենդերային ապատեղեկատվություն ժամանակակից Հայաստանի հանրային դիսկուրսում

 

 

Տեսնել ավելին
ՀԱԻ-ում տեղի կունենա Տիգրան Ալեքսանյանի «Բերդի տարածարջանի միջնադարյան ամրաշինական համակարգը» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:

ՀԱԻ-ում տեղի կունենա Տիգրան Ալեքսանյանի «Բերդի տարածարջանի միջնադարյան ամրաշինական համակարգը» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:

12-02-2026 14:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. փետրվարի 12- նիստին, ժամը` 14:00-ին, տեղի կունենա Տիգրան Ալեքսանյանի «Բերդի տարածարջանի միջնադարյան ամրաշինական համակարգը» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսությունը նվիրված է Բերդի ( նախկին Շամշադինի, ապա՝ Տավուշի շրջան, այժմ՝ Բերդ խոշորացված համայնք) միջնադարյան ամրաշինական կառույցների և պաշտպանական համակարգերի ուսումնասիրությանը: Այն զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան հատվածը:

Աշխատանքում առաջին անգամ փորձ է արվել համակարգված հետազոտել և ներկայացնել տարածաշրջանի միջնադարյան ամրաշինական կառույցները, դրանց վերաբերող տվյալները, մինչ օրս կատաված ուսումնասիրություններն ու հետազոտողների կարծիքները: ՄԻաժամանակ խնդիր է դրվել հետազոտել խնդրո առարկա հուշարձանների կառուցման սկզբունքերը, շինարարական փուլեը, ժամակագրությունն ու պատմական ընթացքը:

 

Գիտական ղեկավար՝

  • պ. գ. թ. Դիաննա Միրիջանյան

Պաշտոնական ընդդիմախոսներ`

  • պ.գ.դ. , պրոֆեսոր Համլետ Պետրոսյան
  • պ.գ.թ. Արմինե Զոհրաբյան

Առաջատար կազմակերպություն՝ Երևանի պետական համալսարան

Տեսնել ավելին