Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

12-06-2026 09:00

«Տոնը և տոնահանդեսի մշակույթը որպես անցյալի և ներկայի  մշակութակերտ տեքստ» թեմայով գիտաժողովի հրավեր

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը՝ «Ավանդական մշակութային ժառանգության դրսևորումների կիրառումը քաղաքականության մեջ. հնարավորություններ և առաջարկներ» ծրագրի շրջանակներում, և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների  հայկական կենտրոնը 2026թ․ հունիսի 12-15-ին ծրագրում են գիտաժողով/աշխատաժողով՝  «Տոնը և տոնահանդեսի մշակույթը որպես անցյալի և ներկայի  մշակութակերտ տեքստ» թեմայով։ Գիտաժողովը տեղի կունենա 2026թ․ հունիսի 12-ին և 13-ին, աշխատաժողովը՝ հունիսի 14-ին և 15-ին։ Գիտաժողովին ներկայացվող զեկույցները կարող են վերաբերել հետևյալ թեմատիկ շրջանակներին․

  • Հայկական ավանդական տոնացույցը և տոնահանդեսի մշակույթը միջնադարում
  • Տոները և տոնահանդեսը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920 թթ․)
  • Տոնահանդեսի քաղաքականությունը և մշակույթը ԽՍՀՄ-ում և Խորհրդային Հայաստանում (1920-1990 թթ․), այդ թվում՝ արգելված տոները և դրանց գոյատևման ձևերը
  • Տոնը և տոնահանդեսի մշակույթը Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ պաշտոնական, ավանդական  և նորամուտ տոներ: