Սիրով տեղեկացնում ենք, որ 2026 թ․ հոկտեմբերի 29-30-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում (Երևան) տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ «Սահմանային մշակութային ժառանգություն․ փաստագրում, մշտադիտարկում, պահպանում և պաշտպանություն» խորագրով։ Հոկտեմբերի 30-31-ը նախատեսվում է նաև դաշտային այց Իջևան՝ Տավուշի մարզ։
Գիտաժողովը կազմակերպվում է Մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ ծրագրի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնեական Արևելքի ուսումնասիրության կենտրոնի, ինչպես նաև Ավստրիայի և Հայաստան «Կապույտ վահան» կազմակերպությունների կողմից։
Գիտաժողովը նպատակ ունի ուսումնասիրել սահմանային տարածքներում մշակութային ժառանգության դերը՝ որպես ինքնության, հիշողության և հասարակական կառուցվածքի կարևոր բաղադրիչ։
Քննարկվող հիմնական թեմաներն են՝
• մշակութային ժառանգության փաստագրում,
• մշտադիտարկման մեխանիզմների զարգացում,
• պահպանման մարտահրավերներ,
• պաշտպանության ռազմավարություններ՝ ներառելով տեղական համայնքները և տարբեր կառույցներ։
Գիտաժողովին մասնակցելու ցանկություն ունեցող հետազոտողները հրավիրվում են մինչև 2026 թ․ մայիսի 30-ը ներկայացնել մինչև 300 բառից բաղկացած զեկուցման ամփոփագիր և համառոտ ինքնակենսագրական հետևյալ
էլ․ հասցեին՝ bchc2026@gmail.com։
Աշխատանքային լեզուն՝ անգլերեն։ Զեկույցների տևողությունը՝ 20 րոպե (հաջորդող 10 րոպե քննարկմամբ)։
Գիտաժողովն իրականացվում է ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ (ծրագիր N 23RL-6A006)։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու և նպաստելու սահմանային մշակութային ժառանգության ուսումնասիրմանն ու պահպանությանը։